Աղաթոն Հովնաթանյան
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աղաթոն Հովնաթանյան (մայիսի 17, 1816, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1893, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), դիմանկարիչ, գրաֆիկ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովնաթանյան (այլ կիրառումներ)
Remove ads
Կենսագրություն
1843 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կառլ Բրյուլովի արվեստանոցում։ Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետական վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան։ Հիմնականում զբաղվել է գրաֆիկայով, վիմագրել այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի գեներալ Զասի (1836), Մ. Ս. Վորոնցովի (1849) դիմանկարները, Ա. Ի. Շառլեմանի «Հիշողություններ պամերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859), Ի. Կելլերի «Ա. Մ. Գորչակովի դիմանկարը» (1869), Մ. Սալտիկով-Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ. Բաշիլովի կատարած գծանկարը (1870) և այլն։ Հովնաթանյան նկարիչների տոհմը նոր աստիճանի է բարձրացրել հայ կերպարվեստը։ Խարսխված լինելով հայկական միջնադարյան արվեստի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդների մշակույթներից իրենց գեղարվեստական ընկալումներին հոգեհարազատ տարրեր, դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյանները կարողացել են սկզբնավորել հայկական գեղանկարչության մի շարք ժանրեր, ստեղծել արտահայտչականության գաղափարա-գեղարվեստական որոշակի կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads