Աղանդավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աղանդավորություն, ուսմունք կամ վարդապետություն համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, իսլամ, բուդդիզմ և այլն), որ խոտորվում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան[1]։ Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են տարբեր սոցիալական խմբերի (գյուղացիական, արհեստավորական և այլն) սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները, որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։
![]() |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |

Remove ads
Աղանդավորական շարժումը միջնադարում ուղեկցել է մասնավորապես քրիստոնեությանը։ Քրիստոնեական աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական-գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական պետության ու իշխող եկեղեցու դեմ (պավլիկյաններ, բոգոմիլներ և այլն) ինչպես նաև բյուրգերականությունը (կաթարներ, ալբիգոյցիներ, վալդեսականներ)։
Հայաստանում
VI-V դդ. Հայաստանում տարածում ստացան բորբորիտների և մծնղեականների աղանդավորական շարժումները իսկ 7-րդ դարում սկիզբ առավ պավլիկյան շարժումը, որը մի քանի դար շարունակ ահաբեկման մեջ պահեց եկեղեցուն ու պետությանը, հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին։ IX-XI դդ. Հայաստանում տարածվել է թոնդրակեցիների հզոր շարժումը։
Ռուսաստանում
Ռուսաստանում աղանդավորական ղեկավարները հանդես եկան բանվորների ու գյուղացիների հեղափոխական ելույթների ու սոցիալիզմի գաղափարների դեմ։ Նրանք թշնամաբար դիմավորեցին Հոկտեմբերյան հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմի ժամանակ պայքարում էին խորհրդային իշխանության դեմ։
Այլ երկրներում
Ֆեոդալիզմի քայքայման ու կապիտալիստական հարաբերությունների ձևավորման շրջանում առաջ եկավ կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված։
Remove ads
Տես նաև
- Ալբիգոյցիներ
- Բորբորիտներ
- Քվակերներ
- Հիսունականներ
- Շաբաթականներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads