Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)

From Wikipedia, the free encyclopedia

Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)map
Remove ads

Աղդամի շրջանը[2] (ադրբ.՝ Ağdam rayonu) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան էր, որ գոյություն է ունեցել 1930-1993 թթ․։ Նրա վարչական կենտրոնը Ակն(Աղդամ) քաղաքն էր։

Արագ փաստեր Աղդամի շրջանադրբ.՝ Ağdam rayonu, Երկիր ...

1993 թ․ ամռանը հայկական զինված ուժերը ազատագրել են Աղդամի շրջանի մեծ մասը։ Այն այժմ մտնում է ԼՂՀ Ասկերանի շրջանի մեջ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական բաժանման համաձայն՝ ԼՂՀ–ում վերացվել են այդ կարգի ադրբեջանական վարչական միավորները։

Խորհրդային Ադրբեջանի նախկին տասնմեկ վարչական միավորները փոխարինվել են յոթով, որոնց տրվել են պատմական անուններ՝ Շահումյանի շրջան (Գյուլիստան՝ նախկին Շահումյանի և Քարվաճառի շրջաններ), Մարտակերտի շրջան (Ջրաբերդ՝ նախկին Մարտակերտի շրջան), Ասկերանի շրջան (Խաչեն՝ նախկին Ասկերանի և Աղդամի շրջաններ), Մարտունու շրջան (Վարանդա՝ նախկին Մարտունու շրջան և Աղդամի շրջանի մի մասը), Հադրութի շրջան (Դիզակ՝ նախկին Հադրութի և Ջեբրաիլի շրջաններ, Ֆիզուլիի շրջանի ազատագրված հատվածը), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) և առանձին Շուշիի շրջան ու քաղաք Ստեփանակերտ։

Աղդամի շրջանը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում, 1993 թ․ ամռանը։ Ազատագրված Ակնա քաղաքը (նախկին Աղդամ) 21 տարեկան է[3]։

Remove ads

Տես նաև

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads