Ամասիայի պայմանագիր

From Wikipedia, the free encyclopedia

Ամասիայի պայմանագիր
Remove ads

Ամասիայի հաշտության պայմանագիր, (թուրքերեն`Amasya barış antlaşması, պարսկերեն` پیمان صلح آماسیا) հաշտության պայմանագիր է կնքված թուրք-պարսկական 1514-1555 թվականների պատերազմից հետո։ Պայմանագիրը ստորագրվել է Փոքր Հայքյի Ամասիա բնակավայրում 1555 թվականին։ Ըստ Ամասիայի պայմանագրի՝ Հայաստանը երրորդ անգամ բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Այս բաժանմամբ Օսմանյան տերությանը անցան Փոքր Հայքը, Բարձր Հայքը, Աղձնիքը, Տուրուբերանը, Ծոփքը և մի շարք այլ բնակավայրեր։ Պարսկաստանին մնացին Այրարատը, Գուգարքը, Արցախը, Ուտիքը, Վասպուրականը և Սյունիքը։ Հայաստանում մոտ 20 տարի հաստատվեց հարաբերական խաղաղ վիճակ։ 1578 թվականին, օգտագործելով Պարսկաստանում սկիզբ առած գահակալական կռիվները, թուրքերը խախտեցին Ամասիայի պայմանագիրը և նախահարձակ եղան Պարսկաստանի վրա։ Չըդըր լճի մոտակայքում կնքվեց պայմանագիր, որով Հայաստանը, Թավրիզի և Անտրպատականի հետ միասին կցվեց Օսմանյան կայսրությանը։

Արագ փաստեր Ամասիայի պայմանագիր Լրիվ_անվանում = Պատկեր = Վերնագիր = ...
Thumb
Ամասիայի բնակավայրը
Remove ads

Տես նաև

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads