Ամբրոսիոս Գալֆայան
հայ խմբագիր, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ամբրոսիոս Գալֆայան (նաև Գուիտոն Լուսինեան) (օգոստոսի 24, 1826[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 12, 1906, Նյոյի սյուր Սեն), հայ պատմաբան, բառարանագիր։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Գալֆայանի եղբայրն է։
Remove ads
Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը և ընդունել հոգևորական կոչում։ 1855 թվականին նշանակվել է Մխիթարյան միաբանության Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Հաջորդ տարի Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ հեռացել է կաթոլիկական եկեղեցուց, և երեքով Փարիզում բացել են Հայկազյան վարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։
1840-ականների վերջերից լույս են տեսել նրա պատմագրական աշխատությունները, ինչպես՝ «Պատմութիւն հին ազգաց» (1849), «Պատմութիւն միջին դարու» (1850), «Պատմութիւն ժամանակից» (1851), «Պատմութիւն սուրբ գրոց», «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861), «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) և այլն։ 1855-1858 թվականներին Գաբրիել Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատել է Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել է մի հարուստ ազնվական ֆրանսուհու հետ, ազգանունը փոխել Լուսինյան։ Հետագայում ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստմանը, հրատարակել «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որը հայտնի է Լուսինյան բառարան անունով[3]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads