Ամինե Ավդալ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ամինե Ավդալ (հոկտեմբերի 15, 1906[1], Յամանչաիր, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 22, 1964[2][1], Երևան, ԽՍՀՄ[2][1]), հայաստանցի եզդի բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ստեղծագործել է և' հայերեն, և' եզդիերեն։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Կարսի մարզի Յամանչաիր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1944 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության թանգարանում, ապա պատմության ինստիտուտում։ 1944 թվականին «Եզդի կինը նահապետական ընտանիքում ըստ ազգագրական և ֆոլկլորային նյութերի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Նրա առաջին պատմվածքը՝ «Ջասմ և Թոսմ», տպագրվել է 1924 թվականին, «Կարմիր ծիլեր» ամսագրում (Թիֆլիս)։
1933 թվականին Երևանում տպագրված «Հայ-եզդիերեն» առաջին բառարանի (23000 բառ) համահեղինակներից է։
Եզդիերեն լույս են տեսել նրա «Գարուն» (1935), «Երեք եղբայր» (1957), «Փարիշան» (1969), «Գյուլիզար» (1973) և այլ գրքեր։ Հայերեն լույս է տեսել նրա կազմած «Եզդիական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (Երևան, 1957)։
Remove ads
Ա. Ամինեի հայերեն երկերի մատենագրություն
- Եզդի կինը նահապետական ընտանիքում, Երևան, 1948։
- Արյան վրիժառությունը քրդերի մեջ և նրա մնացուկների վերացումը խորհրդային պայմաններում, Երևան, 1952։
- Սովետական Հայաստանի քրդերի նոր կենցաղը, Երևան, 1953։
- Գյուլիզար, Երևան, 1956։
- Անդրկովկասյան քրդերի կենցաղը, 1957։
- Առաջին գարուն, Երևան, 1961։
- Եզդիների հավատալիքները, Երևան, «Գիտություն», 2006, 192 էջ։
Թարգմանություններ
- Խորհրդային քուրդ գրողներ։ Անթոլոգիա.- Երևան։ Պետհրատ, 1936.- 154, 1 չհ. էջ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads