Ամովրհացիներ

From Wikipedia, the free encyclopedia

Ամովրհացիներ
Remove ads

Ամովրհացիներ (շումերերեն՝ 𒈥𒌅, աքքադերեն՝ Amurrūm կամ Tidnum, եբրայերեն՝ אמורי), սեմական ցեղերի արևմտյան ճյուղ։ Անունը ծագում է շումերական «մարտու» և աքքադական «ամուրու» (ունեն «արևմուտք» իմաստը) բառերից։ Ամովրհացիների բնօրրանն էր Արաբական թերակղզին։ Մ. թ. ա. 24–26-րդ դարերում տարաբնակվել են Պաղեստինից մինչև Պարսից ծոցն ընկած երկրամասերում։ Մ. թ. ա. 2024 թվականին ելամացիների հետ Սիջագետքում կործանեցին Ուրի III հարստության պետությունը, իսկ մ. թ. ա. մոտ 1894 թվականին հիմնեցին Հին բաբելական թագավորությունը։ Ամովրհացիները մ. թ. ա. 18–17-րդ դարերին նվաճել են Միջագետքը և հարևան դարձել Հայկական լեռնաշխարհին։ Միջագետքում ամովրհացիները միաձուլվել են խուրրիական ցեղերին։ Ասորիքում գոյատևել են մինչև մ. թ. ա. 15—14-րդ դարերը (մ. թ. ա. առաջին հազարամյակում Ասորիքը ամովրհացիների անունով շարունակել է կոչվել նաև Ամուրու), իսկ Պաղեստինում՝ մ. թ. ա. 12–10-րդ դարերը, երբ ամովրհացիները ձուլվեցին հրեաների հետ։ Ամովրհացիները հիշվում են Աստվածաշնչում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամովրհացիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 326
Thumb
Ամովրհաց բանակի ջախջախումը (ժամանակակից պատկերազարդում)
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads