Ամուր (գետ)

From Wikipedia, the free encyclopedia

Ամուր (գետ)
Remove ads

Ամուր (ռուս.՝ река́ Аму́р, չինարեն՝ {{{1}}} - մոնղոլ Սուրենը սև գետ, չինարեն՝ եյլունցզյան սև վիշապի գետ), գետ Արևելյան Ասիայում։ Ավազանը տարածվում է ԽՍՀՄ (Չիտայի, Ամուրի մարզերում և Խաբարովսկի երկրամասում), ՉԺՀ և ՍԺՀ տերիտորիաներում։ Ամուրի ավազանի մեծ մասը գտնվում է ԽՍՀՄ-ում։

Արագ փաստեր Ամուր, Բնութագիր ...
Remove ads

Աշխարհագրական դիրք

Կազմավորվում է Արգուն և Շիլկա գետերի միացումից։ Երկրագդի 2824 կմ է (Արգունի ակունքից՝ 4440), ավազանը՝ 1855 հազար կմ2։ Թափվում է Թաթարական նեղուցը։ Վերին հոսանքում (մինչև Զեայի գետաբերանը) հովիտը նեղ է ու խոր, ափերը՝ ժայռոտ, հոսքը՝ սրընթաց։ Միջին հոսանքում (Բլագովեշչենսկից մինչև Խաբարովսկ) առաջացնում է լայն ողողատ։ Ստորին հոսանքում ընթանում է Ստորին Ամուրյան դաշտավայրով ու բաժանվում բազուկների՝ առաջացնելով բազմաթիվ կդզիներ։ Գլխավոր վտակներն են ձախից՝ Զեա, Բուրեա, Ամգուն, աջից՝ Աունգարի, Ուսուրի։ Սնումը՝ ամառային և աշնանային մուսոնային անձրևներից (65%) և ստորերկրյա ջրերից։

Գետի ավազանում ձնածածկույթը չնչին է, գարնանային հորդացում չունի։ Տարեկան միջին հոսքը 343 կմ3 է (10,8 հազար մ3/վրկ)։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ամուրը նավարկելի է գրեթե ամբողջությամբ։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Ամուրսկ, Բլագովեշչենսկ, Խաբարռվսկ, Ամուրի Կոմսոմոլսկ, Ամուրի Նիկոլաևսկ (ԽՍՀՄ) ե Հեյհե (ՉԺՀ)։ Ամուրը հարուստ է ձկներով (կետա, սապատաձուկ և այլն)։

Remove ads

Գետի ջրաբանություն

Ամուրի (մ³/վրկ) միջին ամսական արտահոսքը։
[1]

Բնակավայր

Քաղաք․ Ամուրսկ, Բլագովեշչենսկ, Խաբարովսկ։

Thumb
Ամուրի համայնապատկերը

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads