Ամրան

From Wikipedia, the free encyclopedia

Ամրան
Remove ads

Ամրան կամ արմատուրա, իրար հետ միացված տարրերի ամբողջություն, որոնք երկաթբետոնե կառուցվածքներում բետոնի հետ միասնական աշխատանքի ժամանակ իրենց վրա են վերցնում ձգող լարումները (հեծաններ), ինչպես նաև կիրառվում են սյուներում սեղմման գոտիներում բետոնն ուժեղացնելու համար։

Thumb
Ծածկի սալի ամրանային կարկասը բետոնը լցնելուց առաջ։

Ամրանի տարրերը լինում են կոշտ (ձուլված երկտավրներ, շվելերներ, անկյունակներ) և ճկուն (հարթ կամ պարբերական պրոֆիլներով առանձին ձողեր, ինչպես նաև զոդված կամ գործված ցանցեր ու կարկասներ)։ Ամրանային ձողերը կարող է լինի պատրաստված պողպատից, ապակեպլաստիկից, բազալտից, փայտից (բամբուկից) և այլն։

Երկաթբետոնե կոնստրուկցիաներում հիմնականում կիրառվում են իրենցից իրար հետ միացված ամրանային ձողեր ներկայացնող ամրանային շինվածքներ։ Ձողերի միացման հիմնական եղանակներն են՝ էլեկտրաեռակցումը և լարով կապելը։ Գազաեռակցում, որպես կանոն, չի կիրառվում։

Ամրանային շինվածքների հիմնական տեսակներն են՝ հարթ ցանցերը և տարածական ամրանային կարկասները։շ

Այն ոչ միայն օգտագործվում է շինարարության համար այլ նաև տարբեր Համայնքներում տարբեր նպատակներով, օրինակ սպորտային պարապմունքների համար որպես ձգաձող{տուռնիկ}: ԵՎ այլնի հանար։

    Remove ads

    Ամրալար

    Loading related searches...

    Wikiwand - on

    Seamless Wikipedia browsing. On steroids.

    Remove ads