Ամրոց
ամրակցված պաշտպանական շինություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ամրոց, արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար[1]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամրոց (այլ կիրառումներ)





Ամրոցների նկարագրությունը
Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է։ Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը։
Ամրոցների պատմությունը
Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին։
Ստրկատիրական պետությունների շատ քաղաքներ նաև ամրոցներ էին։ Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը։ 15–16-րդ դարերում ամրոցների կառուցվածքում նշանակալի փոփոխություն է մտցրել հրետանու զարգացումը։ Բարձր պատերին փոխարինել են քարե պատերով ամրացված հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները (ամրոցի պարիսպների անկյուններում կառուցված հնգանկյուն ամրություն)։ Հողաթումբը կամ ամրոցային թումբը բարձր հողային լիցք է, սովորաբար՝ առջևում փորված փոսով[1]։
19-րդ դարում, պայմանավորված հրետանու հետագա զարգացմամբ, կառուցվել է պաշտպանական ամրոցների նոր տեսակ՝ կազմված միջուկից (հին ամրոցից) և 2–3 կմ շառավղով առանձին ամրությունների գոտուց։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ Ֆրանսիայում՝ Մաժինոյի, Գերմանիայում՝ Զիգֆրիդի, Ֆինլանդիայում՝ Մաններհայմի գծերը և այլն։
Remove ads
Հայկական ամրոցներ
Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով։ Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են։ Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն։ Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին։
Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն։ Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել։
Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով։ Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում՝ Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների։
Հայաստանի ամրոցների ցանկը

- Տափի բերդ
- Կոշաբերդ
- Կորաբերդ
- Ջրաբերդ
- Բաղաբերդ
- Սև բերդ
- Հոռոմի բերդ
- Հալիձորի բերդ
- Լճաշենի կիկլոպյան ամրոց
- Բոլորաբերդ ամրոց
- Բերդավանի ամրոց
- Արայի բերդ-ամրոց
- Ախթալայի բերդ կամ Կըզ Կալա
- Աղջկա ամրոց կամ Կոշի բերդ
- Կայանբերդ
- Կայան բերդ
- Աղջկաբերդ
- Տավուշի բերդ կամ Ցլիկ Ամրամի ամրոց
- Էրեբունի ամրոց
- Մեղրու բերդ
- Քաղենիի ամրոց կամ Դաշտադեմի ամրոց
- Սմբատաբերդ
- Ամբերդ ամրոց
- Լոռի բերդ
- Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի ամրոց
- Որոտնաբերդ
- Գառնու ամրոց
- Կայծոն
- Զաքարի բերդ
- Բերդկունքի ամրոց կամ Սպիտակ բերդ
- Օձաբերդ
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads