Այազ Մութալիբով
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Այազ Մութալիբով (ադրբ.՝ Ајаз Нијази оғлу Мүтәллибов, Ayaz Niyazi oğlu Mütəllibov, մայիսի 12, 1938[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2022, Բաքու, Ադրբեջան), խորհրդային և ադրբեջանցի քաղաքական և պետական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ (1989-1990), Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1990-1991), Ադրբեջանի առաջին նախագահ (1990-1992)։
Remove ads
Կենսագրություն
Աշխատանքային գործունեության սկիզբ
Այազ Մութալիբովը ծնվել է 1938 թվականի մայիսի 12-ին Բաքվում՝ շեմախացու ընտանիքում[2]։ Հայրը՝ Նիյազ Մութալիբովը, մասնագիտությամբ վիրաբույժ էր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, մայրը՝ Քուբրա Մութալիբովան, գինեկոլոգ։ 1956 թվականին ավարտել է Բաքվի № 189 միջնակարգ դպրոցը, իսկ 1962 թվականին՝ Ադրբեջանի Նավթի և քիմիայի ինստիտուտը։ 1958 թվականին Մութալիբովն սկսում է աշխատել Ադրբեջանի Հիդրոտեխնիկայի և հողաբարելավման գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ տեխնիկ-կոնստրուկտոր, այնուհետև՝ կոնստրուկտորական բյուրոյում՝ ինժեներ, ցեխի վարպետ, կոնստրուկտորական հատուկ բյուրոյի պետ և Բաքվի սառնարանների և կենցաղային մեքենաների գործարանի գլխավոր ինժեներ[3]։ 1963 թվականին մտել է ԽՄԿԿ, 3 տարի անց՝ 1966 թվականին դարձել Բաքվի սառնարանների և կենցաղային մեքենաների գործարանի տնօրեն, իսկ 1974 թվականին՝ Բաքվի սառնարանների և կենցաղային մեքենաների արտադրական միության գործադիր տնօրեն[3]։
Կուսակցական գործունեություն
1977 թվականին Այազ Մութալիբովն ընտրվում է Բաքվի Նարիմանովի շրջկոմի երկրորդ քարտուղար։ 1979-1982 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ տեղական արդյունաբերության նախարար։ 1982 թվականին նշանակվում է Ադրբեջանական ԽՍՀ պետպլանի նախագահ և Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1989-1990 թվականներին՝ Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ։ 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ժողդեպուտատ[4]։ 1990 թվականի հունվարի 25-ին Բաքվի դեպքերից հետո Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի պլենումի ժամանակ ընտրվեց Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար[5]։ 1990 թվականի մայիսի 19-ին Գերագույն խորհրդի կողմից ընտրվել է որպես Ադրբեջանական ԽՍՀ նախագահ[6]։ 1990-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ։ 1990 թվականի հուլիսի 13-ից 1991 թվականի օգոստոսի 23-ը՝ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։
1991 թվականի օգոստոսի 19-ին, պետական այցով լինելով Իրանում, հայտարարեց Արտակարգ դրության պետական կոմիտեին աջակցելու մասին[7]։ Արտակարգ դրության պետական կոմիտեի ցրվելուց հետո՝ օգոստոսի 30-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդն ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» դեկլարացիան։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads