Այտանա Սանչես-Խիխոն

From Wikipedia, the free encyclopedia

Այտանա Սանչես-Խիխոն
Remove ads

Այտանա Սանչես-Խիխոն դե Անջելիս (իսպաներեն՝ Aitana Sánchez-Gijón de Angelis․ նոյեմբերի 5, 1968(1968-11-05)[1][2], Հռոմ, Իտալիա[1][2]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իսպանա-իտալական դերասանուհի։

Արագ փաստեր Այտանա Սանչես-Խիխոն, Ծնվել է ...
Remove ads

Կյանքի վաղ շրջան

Այտանա Սանչես-Խիխոնը ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 5-ին Հռոմում[3]։ Հայրը՝ իսպանացի Անխել Սանչես-Խիխոն Մարտինեսը և մայրը՝ իտալուհի Ֆիորելլա դե Անջելիսը, դասախոսներ էին[4]։ Հայրը գեներալ Ֆրանկոյի իշխանության տարիներին աքսորվել էր Իսպանիայից։ Ծնողներն իրենց աղջկան Այտանա են կոչել [5] իսպանացի բանաստեղծ Ռաֆայել Ալբերտիի դստեր անունով.[4][6] Վերջինս Այտանա Սանչես-Խիխոնին մի քանի ոտանավոր է նվիրել նրա ծննդյան օրը[4]։ Ընտանիքը տեղափոխվել է Մադրիդ, երբ Այտանան 1 տարեկան էր[6]։

Remove ads

Կարիերա

Սանչես-Խիխոնը հեռուստատեսությունում իր դեբյուտը որպես դերասանուհի կատարել է 16 տարեկանում, երբ դեռ սովորում էր դպրոցում․ Segunda enseñanza սերիալում մարմնավորել է լեսբուհի դեռահաս Սիսիին[4][7][8]։ Կինոյում նրա նորամուտը կայացել է Romanza final ֆիլմում (1986 թ.)[9]։

Այտանայի բեկումնային դերասանական աշխատանքը Էլենայի դերն էր 1989 թվականին նկարահանված Bajarse al moro ֆիլմում, որը լայն ճանաչում ու համբավ բերեց նրան[10][11]։

Thumb
Այտանան Պեդրո Կասաբլանկի, Մարիո Վարգաս Լյոսայի և Մարթա Պովեդայի հետ Teatro Español- ում Los cuentos de la peste ներկաացման ժամանակ (2015):

Իսպանական կինոյում ճանաչում ձեռք բերած Սանչես-Խիխոնն առաջին անգամ միջազգային հանրությանը հայտնի դարձավ «Զբոսանք ամպերի մեջ» ֆիլմում (1995) մեքսիկա-ամերիկացի խաղողագործի հղի և լքված դստեր՝ Վիկտորյա Արագոնի կերպարի մարմնավորումով։

Միջազգային կինոաստղի իր համբավը նա ամրապնդել է՝ տպավորիչ դերակատարումներով հանդես գալով Մանուել Գոմես Պերեյրայի « Բերնեբերան» (1996), Բիգաս Լունայի «Սպասուհին Տիտանիկի վրա» (1997), Խայմե Չավարիի « Sus Ojos Se Cerraron» (1998) և այլ ֆիլմերում։

1998-ից 2000 թվականներին Այտանան եղել է Իսպանիայի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի նախագահը[12] ։

2000 թվականին անվանի դերասանուհին ընդգրկվել է Կաննի հեղինակավոր կինոփառատոնի ժյուրիի կազմում։

Remove ads

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարին, Վերնագիրը ...

Հեռուստատեսություն

Մանրամասն տեղեկատվություն Տարին, Վերնագիրը ...
Remove ads

Պարգևներ

Մանրամասն տեղեկատվություն Տարին, Մրցանակը ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads