Անատոլի Պապյան

հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Անատոլի Պապյան
Remove ads

Անատոլի Ղազարոսի Պապյան (նոյեմբերի 25, 1924(1924-11-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 23, 2007(2007-01-23), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1983), պրոֆեսոր (1984

Արագ փաստեր Անատոլի Ղազարոսի Պապյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1951-1953 թվականներին կատարելագործվել Մոսկվայում։ 1953 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1962 թվականի՝ ԵԳԹԻ-ում[2]

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր։

Ստեղծագործական ուղի

Thumb
Անատոլի Պապյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցում

Պապյանի դիմանկարներն ու կոմպոզիցիաներն աչքի են ընկնում անմիջականությամբ, ժամանակի (1950-1960-ական թվականներ) անհատի ապրումները, նաև հասարակական գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով։ Գունանկարներին բնորոշ են կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ արտահայտչականության հասնելու վարպետությունը։

  • «Մեղեդի», 1960, ՀԱՊ
  • «Մեսրոպ Մաշտոց», 1962, ՀԱՊ
  • «Առավոտ», 1978, ՀԱՊ
  • «Օջախ», 1983, ՀԱՊ
  • «Որդիները», 1965, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա
  • «Ռեքվիեմ ըստ Նարեկացու», 1987-2000
  • «Գարուն ա, ձուն ա արել», 2000
  • «Պար հին ծառերի տակ», 2000, մասնավոր հավաքածու, Փասադենա

Առավել տպավորիչ և հուզական են նրա վերջին շրջանի գործերը՝

  • «Ռեքվիեմ ըստ Նարեկացու», 2003, եռապատկեր
  • «Առավոտ», 2004
  • «Կեսօր», 2004
  • «Երեկո», 2004
Remove ads

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1981, 1999, 2004), Փասադենայում (2000)։

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads