Անդրանիկ Թերզյան
հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Անդրանիկ Մարտիրոսի Թերզյան (մայիսի 4, 1927, Հալեպ, Սիրիա - ապրիլի 20, 1952[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1942 թվականին ավարտել է տեղի վեցամյա վարժարանը, 1945 թվականին՝ ամերիկյան քոլեջը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1947 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Մահացել է 1952 թվականին[2]։
Անդրանիկ Թերզյանի երկերի մատենագիտություն
Գրքեր
- Արևելք (բանաստեղծություններ), Հալեպ, տպարան «Անի», 1946, 69 էջ։
- Արևելք (բանաստեղծություններ), Ե., Սովետական գրող, 1948, 76 էջ։
- Երգեր, Ե., Հայպետհրատ, 1952, 82 էջ։
- Հուշաքար, Երևան, Հայպետհրատ, 1955, 143 էջ։ Կազմեց՝ Սիլվա Կապուտիկյանը։
- Солнцу навстречу (стихи), Е., Армгосиздат, 1956, 38 с.. Пер. с арм..
- Բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1967, 188 էջ։ Վահագն Դավթյանի առաջաբանով։
- Ղողանջ հիշատակի, Ե., Զանգակ-97, 2000, 158 էջ։
Մամուլ
- Ես հասել եմ արդեն...: «Գրական թերթ», 1948, № 1:
Remove ads
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads