Անդրաշ Բալցո

From Wikipedia, the free encyclopedia

Անդրաշ Բալցո
Remove ads

Անդրաշ Բալցո (հունգ.՝ András Balczó, օգոստոսի 16, 1938(1938-08-16)[1], Կոնդարոս, Szarvas District, Բեքեշ, Հունգարիա), հունգարացի հնգամարտիկ, օլիմպիական խաղերի եռակի (1960, 1968, 1972), աշխարհի տասնակի չեմպիոն։ Մեդալները շահել է թե՛ թիմային, թե՛ անհատական հաշվարկում[2]։ Երեք անգամ (1966, 1969, 1972 թթ.) հռչակվել է Հունգարիայի «Տարվա լավագույն մարզիկ»։ 1972 թվականին արտասահմանյան ութ այլ մարզիկների հետ մեկտեղ արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման[3]։

Արագ փաստեր Անդրաշ Բալցո, Ծնվել է ...
Remove ads

Անդրաշ Բալցոն համարվում է ժամանակակից հնգամարտի պատմության մեջ առավել հաջողակ մարզիկներից մեկը[4]։

Remove ads

Օլիմպիական մեդալները

1960 թվականին Հռոմում անցկացված ամառային օլիմպիական խաղերում Անդրաշ Բալցոն ոսկե մեդալ է նվաճել թիմային հաշվարկով[5]։

1968 թվականին Մեխիկոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել անհատական հաշվարկով[6] և ոսկե մեդալ՝ թիմային հաշվարկով[7]։

1972 թվականին Մյունխենում անցկացված ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել անհատական հաշվարկով[8] և արծաթե մեդալ՝ թիմային հաշվարկով[9]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads