Հարավային Կովկաս

From Wikipedia, the free encyclopedia

Հարավային Կովկաս
Remove ads
Remove ads

Հարավային Կովկաս (վրաց.՝ სამხრეთი კავკასია, «Սամխրեթի Կավկասիա», օսերեն՝ Фæскавказ, ադրբ.՝ Cənubi Qafqaz, «Ջա̈նուբի Գաֆգազ»), նաև՝ Այսրկովկաս կամ Անդրկովկաս[1], երկրամաս Արևելյան Եվրոպայում ու Ասիայում, Մեծ Կովկասի լեռնաշղթայից հարավ։ Ըստ որոշ օտար գիտնականների[փա՞ստ], Հարավային Կովկասում են գտնվում Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Արցախի լեռնաշղթան, Հայկական լեռնաշխարհի մի հատվածը, Թալիշի լեռները, Սևանա լիճը և այլն։

Thumb
Հարավային Կովկասի պետությունները

Իրականում Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ մի առանձին աշխարհագրական միավոր է, որն իր տարածքով՝ գրեթե 450 հազար քառակուսի կիլոմետր, եթե չի գերազանցում, ապա գոնե չի զիջում ո՛չ միայն առանձին վերցրած Այսրկովկասին և Հյուսիսային Կովկասին, այլև ամբողջ Կովկասին՝ միասին վերցրած[2]։ Ավելին, այսպես կոչված Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը դարեր շարունակ եղել է Հայկական քաղաքակրթական գոտու մի մասը և հաճախ էլ պարզապես հայկական պետության մասն է կազմել[3], մասնավորապես՝ Արարատյան կամ Վանի թագավորության (Ք.ա. 9-7-րդ դարեր), Երվանդունիների Միացյալ Հայկական թագավորության, Արտաշիսյանների Մեծ Հայքի թագավորության[4] (Ք.ա. I դ. գրեթե ամբողջությամբ ներառվելով Տիգրան Բ Մեծի տերության կազմի մեջ), Արշակունիների Մեծ Հայքի թագավորության (I-V դդ.), Բագրատունիների համադաշնային տերության (IX-XI դդ.) ժամանակներում[5]։ Ամբողջ Հարավային Կովկասը դարեր շարունակ գտնվել է Հայաստանի քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, կրոնական բավական զորեղ ազդեցության ներքո[6][7][8][9]։

Հարավային Կովկասում են գտնվում 3 ճանաչված (Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի) և 3 չճանաչված կամ մասամբ ճանաչված (Արցախի, Հարավային Օսիայի և Աբխազիայի) հանրապետություններ։ Երկրամասը հյուսիսից սահմանակից է Ռուսաստանին, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Թուրքիային, հարավից՝ Իրանին։

Այսրկովկաս, Կովկասյան պարանոցի մասը Սև ու Կասպից ծովերի, Կովկասյան գլխավոր ջրբաժանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի պետական սահմանի միջև։ Ընդգրկում է Ադրբեջանի և Վրաստանի հիմնական մասը և Հայաստանը։ Տարածքը 186,1 հզ. քառ. կմ է, բնակչությունը՝ 15,5 միլիոն մարդ (1987 թվական)։ Լեռնային երկիր է, նվազագույն բարձրությունը՝ 29 մ (Կասպից ծովի ափ), առավելագույնը՝ 5058 մ (Շխարա լիճ)։

Remove ads

Երկրներ

Անկախ պետություններ

Չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads