Աննա Գրիգորյան (դերասան)
դերասանուհի, հաղորդավարուհի և մոդել From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աննա Հրաչյայի Գրիգորյան (հոկտեմբերի 27, 1991, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, մոդել, հաղորդավարուհի[1]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Աննա Հրաչյայի Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 27-ին, Երևանում։ 2008 թվականին ավարտել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցը՝ ընդունվելով Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ։ 2010-2015 թվականներին աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում, վարելով «Բրենդ թայմ», «Հրաշալի յոթնյակ» հաղորդումները և «Եկ այս գիշեր» հեռուստաշոուն։ 2010 թվականից նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ամսագրերում, որոնցից է Տոնի Շերվինոյի հետ համագործակցությունը։ 2013 թվականին դարձել է «Միսս Էլիտ Մոդել Լուք Հայաստան», իսկ 2014 թվականին` «Miss Asia Pacific World Supertalant» մրցույթների հաղթող։ Հաղթել է նաև «Miss Grand Vocal» անվանակարգում։ 2014 թվականին դարձել է «Luxury Տարվա մարդիկ» մրցույթի «Տարվա մոդել»[2]։
Remove ads
Ֆիլմագրություն
- Մամա-2013 թվական
- Դոմինո-2015 թվական
- Որոգայթ-2015 թվական
- Քարտ բլանշ-2016 թվական[3]
- Ռեստարտ 2020-2016 թվական[4]։
- Ոսկե դպրոց-2017-2018 թվականներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads