Անուշավան Պետրոսյան

ազգագրագետ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Անուշավան Սաղաթելի Պետրոսյան (փետրվարի 28, 1938(1938-02-28), Գեղադիր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Անուշավան Պետրոսյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1938 թվականի փետրվարի 28-ին Աբովյանի շրջանի Գեղադիր գյուղում։ 1956 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1956–1960 թվականներին աշխատել է Երևանի շինարարական տարբեր հիմնարկություններում։ 1960–1963 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1963–1967 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1969 թվականին որպես պահեստի սպա կրկին զորակոչվել է զինվորական ծառայության։ 1970–1973 թթ. ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում «ազգագրություն և հնագիտություն]» մասնագիտությամբ։ 1978 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1978 թ. աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնում որպես դոցենտ։ Չորս տասնամյակ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում դասավանդել է Հայ և ընդհանուր Ազգագրություն դասընթացները, իսկ մագիստրատուրայում՝ Ազգագրության տարբեր հարցերի վերաբերյալ մի շարք մասնագիտական դասընթացներ։ Չորս տասնյակից ավելի գիտական ուսումնասիրությունների և երեք մենագրության հեղինակ է։

Remove ads

Երկեր

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Պետրոսյան» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads