Աշոտ Բ Բագրատունի
Հայոց իշխան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աշոտ Բագրատունի (անհայտ – մոտ 689), հայոց իշխան, Հայաստանի կառավարիչ 685-689 թվականներին։ Հաջորդել է Գրիգոր Մամիկոնյանին։ Նա իր եղբոր որդի Սմբատին նշանակեց հայկական զորքերի սպարապետ, հաշտվեց արաբների հետ, ծավալեց շինարարական գործունեություն։ Նրա օրոք զարգանում է երկրի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը։
686 թվականից ենթարկվելով բյուզանդական հարձակումներին՝ հարկադրված եղավ հոգալ երկրի պաշտպանության մասին։ 689 թվականին Հուստինիանոս II կայսրը նվաճեց Հայաստանը, բայց պահպանեց Աշոտ Բագրատունու իշխանությունը և պատրիկական իրավունքները։ Նույն տարին երկիրը ասպատակեցին արաբական զորքերը։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, Աշոտ Բագրատունին ջախջախեց և երկրից դուրս վանեց նրանց։
Աշոտ Բագրատունին կռիվներում ծանր վիրավորվելով՝ փոխադրվեց հայրենի Դարույնք բերդաքաղաքը, ուր մահացավ և թաղվեց նախնիների հանգստարանում։ Աշոտ Բագրատունին կառուցել է Դարույնքի սուրբ Փրկիչ (Ամենափրկիչ) եկեղեցին, հեղինակել «Զորս ըստ պատկերի» սկսվածքով շարականը։ Նա առաջին աշխարհականներից էր, որի հորինած երգն ընդունեց եկեղեցին։ Հին ու նոր մի շարք շարակնոցներում այս երգը սխալմամբ վերագրվում է Գրիգոր Մագիստրոսին։
Սպերի և Տայքի իշխանի տիտղոսը ժառանգել էր եղբորից՝ Վարազ-Տիրոց Գ Բագրատունուց։ Աշոտին հաջորդել է եղբոր որդին՝ Սմբատը։ Ունեցել է մեկ որդի՝ Սմբատ անունով, որին սպանել են արաբները 705 թվականին Նախճավանի սպանդի ժամանակ։
Սմբատ Ե ասպետ 646 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Գ († 670) | Աշոտ Բ![]() (684-689) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Զ ![]() (693-726) հայոց իշխան | Աշոտ | Վասակ | Բագրատ | Սմբատ նախարար († 705) | |||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Գ![]() ( 732-748) հայոց իշխան | Սահակ Գ![]() (753-770) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads