Աշոտ Գաբրիելյան
հայ բանաստեղծ, խմբագիր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աշոտ Հրանտի Գաբրիելյան (դեկտեմբերի 13, 1979, Սուրենավան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, մանկավարժ, ՀԳՄ անդամ, Լիտոպեդիա բանասիրության հանրագիտարանի հիմնադիր, 2016-2018 թվականները եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը[1]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1997-1999 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2007 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, նույն թվականին էլ ընդունվել է ՀԳՄ շարքերը։ Ուսմանը զուգահեռ 2001-2002 թվականներին «Հայ ժողովրդական բանահյուսություն» և «Արտասահմանյան գրականություն» է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում[2]։ 2010 թվականի փետրվարից մինչև հունիսը հայոց լեզու և գրականություն է դասավանդել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում[3]։ 2011-2013 թվականներին հայոց լեզու է դասավանդել Հայաստանի Մխիթարյան կենտրոնում, ինչպես նաև խմբագրել է «Մարզաշխարհ» շաբաթաթերթը (2011, փետրվար-հունիս)։
2011 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնում։ 2012 թվականի ապրիլից 2013 թվականն աշխատել նաև Հայաստանի հանրագիտարան հրատարակչությունում, մասնակցել է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի խմբագրման աշխատանքներին, որը լույս է տեսել 2015 թվականին։ 2015 թվականին Արքմենիկ Նիկողոսյանի հետ կազմել է «Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիան։ Հանդիսանում է «Գրանիշ» հանդեսի համախմբագիրներից։ 2014-2015 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում։ Հանդիսանում է «Դարակ» հրատարակչության հիմնադիրներից, ինչպես նաև՝ նույն հրատարակչության գլխավոր խմբագիրը (2015)։ 2016 թվականին ստանձնել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը[4]։ 2017-2019 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, սերբերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն, լեհերեն, ռուսերեն։
Remove ads
Երկերի մատենագիտություն
- Հրեշտակները ասեղի ծայրին (բանաստեղծություններ), Երևան, Տոներ, 2001։
- Հավատացեք, քանի որ չեք հավատալու (բանաստեղծություններ), Երևան, ՀԳՄ հրատ., 2004։
- Գրպանի բանաստեղծություններ, Ե., Անտարես, 2012։
- Սատանիկ-Պատանիկի արկածները (հեքիաթ-վիպակ), Ե., Էդիթ Պրինտ, 2016[5]։
Թարգմանություններ
- Թադևոսյան Նատալյա, Խառնարան, Երևան, 2015, 120 էջ։
- Ռուբոկո Սյո, Էրոտիկ թանկաներ, Ե., Մագաղաթ, 2017, 85 էջ։
Աշոտ Գաբրիելյանի ստեղծագործությունները անթոլոգիաներում
- Արդի հայ քնարերգություն, հատ. Ա. Երևան, 2008, 520 էջ։
- Արմատ և լույս (ստեղծագործությունների ժողովածու), Երևան, ԵԳԵԱ հրատ., 2008, 88 էջ։
- Գանձասար. երիտասարդ գրողների խորհրդակցություն (գրքի «Ձայն երիտասարդաց. գանձասարյան ղողանջներ» բաժնում զետեղված է Ա. Գաբրիելյանի բանաստեղծություններից), Ստեփանակերտ, 2008, Արցախի գրողների միության հրատ., 192 էջ։
- Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ, Ե., Գրական էտալոն, 2011, 120 էջ։
- 21 պատմվածք, Ե., Անտարես, 2013, 208 էջ։ (Ժողովածուում ներառված է Աշոտ Գաբրիելյանի «Հմայք» պատմվածքը)։
- Անթոլոգիա 18-33 (արդի հայ պոեզիա), Ե., Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միութիւն, 2013, 284 էջ։
- Հայ բանաստեղծները եղեռնի մասին, Ե., «Ծիծեռնակ», 2015, 240 էջ։
- Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության, Ե., «Զանգակ», 2016։
- Գրեգիրք, Ե., «Սատիրիկոն», 2017, 552 էջ։
Remove ads
Ա. Գաբրիելյանի գրական ստեղծագործությունները մամուլում
- Ազգային գաղափար, 2010, թիվ 8
- Ազդարար, 2010, թիվ 9
- Ալիք (Իրան), 2008
- Գարուն, 2006, թիվ 3-4
- Գրական թերթ, 2006, թիվ 40, 2008, թիվ 2, 2009, թիվ 31
- Գրեթերթ, 2006, թիվ 1, 3, 2007, թիվ 3, 4, 5, 2008, թիվ 2, 2009, թիվ 1, 3, 2010, թիվ 2, 3, 4, 2011, թիվ 1, 2, 4։
- Եղիցի Լույս, 2008, թիվ 5-6, 2011, թիվ 2
- Կանչ, 2001, թիվ 46
- Հորիզոն, 2002, թիվ 31, 33
- Նարցիս, 2006, թիվ 1, 2007, թիվ 4
- Նոր-դար, 2001, թիվ 2
- Սատիրիկոն, 2004, թիվ 6
- Գրանիշ, թիվ 2, 3
Remove ads
Ա. Գաբրիելյանի կատարած թարգմանությունները մամուլում
- Մարի-Լուիզ Վեր, Փոքրիկ ծաղիկը, «Կանչ», 2006, թիվ 4։
- Մարի-Լուիզ Վեր, Թի-Հուն և օձը, «Ծիծեռնակ», 2006, թիվ 9-10։
- Անրի Պուրրա, Երեք աղբյուրի հեքիաթը, «Ծիծեռնակ», 2008, թիվ 1-2։
- Ռուբոկո Սյո, Թանկաներ, «Գրեթերթ», 2010, թիվ 2։
- Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Եղիցի Լույս», 2010, թիվ 12։
- Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Գրանիշ», 2011, թիվ 1։
Պարգևներ և մրցանակներ
- 2000 - Երևանի քաղաքապետարանի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից արժանացել է երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի գրական ստեղծագործությունների 2-րդ կարգի դիպլոմի։ Նույն մրցանակաբաշխության խրախուսական մրցանակին է արժանացել 1997-ին։
- 2006 - Երևանի պետական համալսարանի երիտասարդ ստեղծագործողների մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։
- 2006 - «Ապագան մերն է» խորագրով փառատոնի շրջանակներում անցկացված բանաստեղծությունների մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։
- 2006 - Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է «Հակոբ Կարապենց» կրթաթոշակին։
- 2009 - Արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակին[6]։
- 2009-ի «Գրեթերթ»-ի պոեզիայի մրցանակ։
- 2010-ի «Գրեթերթ»-ի թարգմանության մրցանակ, Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաների թարգմանության համար[7]։
- 2011, Թբիլիսի - Վաժա Փշավելայի անվան երիտասարդ բանաստեղծների համակովկասյան առաջին կարգի մրցանակ։
- 2011-ի «Գրեթերթ»-ի հրապարակախոսության մրցանակ. «Գնացեք ու գիրք կարդացեք» հրապարակման համար։
- 2018 - Հայաստանի Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ[8]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads