Աշոցք (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աշոցք, գետ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի Քարախաչի լեռնանցքի մոտակայքից՝ 2350 մ բարձրությունից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 197 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում կիրճանման է, տեղտեղ՝ ճահճապատ, ստորինում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Սնումը հիմնականում ստորերկրյա 85% և հալոցքային (14%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 4,1 մ³/վ է[1][2]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոցք (այլ կիրառումներ)
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads