Առատաշեն

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Առատաշենmap

Առատաշեն (նախկին անվանումները՝ Մեծ Զեյվա, Ներքին Զեյվա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք, Քասաղ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 845 մ։ Վերանվանվել է Առատաշեն 1978 թ. հունվարի 25-ին[3]։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ
Առատաշեն
Երկիր Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի շրջան
ԳյուղԱրմավիրի մարզ և Էջմիածնի շրջան
ԳյուղապետՎահրամ Հարությունյան
Այլ անվանումներՄեծ Զեյվա, Ներքին Զեյվա
Մակերես9.65 կմ²
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2505[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունառատաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս1118[2]
Փոստային դասիչ1118
Thumb
Առատաշեն (Հայաստան)
Փակել

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Առատաշենի մշտական բնակչությունը կազմել է 2505, առկա բնակչությունը՝ 2474 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թթ. գաղթել են Սալմաստից, Խոյից և 1915-1916 թվականներին Ալաշկերտից[3]։

Առատաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 775 1262 773 813 1598 1885 2037 2330[5] 2823 2800 2505[1]
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ և խորդենու մշակությամբ։

Պատմական կառույցներ

Գյուղում կա 19–րդ դարի 70-ական թվականների կիսավեր եկեղեցի։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.