Առաքել Սյունեցի
հայ փիլիսոփա From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Առաքել Սյունեցի (գրաբ.՝ [Առաքել Սիւնեցի] error: {{lang}}: unrecognized region: hy for code: old (help) [1], մոտ 1350[2][3] - 1425[2][3]), հայ վարդապետ[1], եկեղեցական գործիչ, արքեպիսկոպոս[1], Սյունյաց մետրոպոլիտ (1407-1425)[1], Տաթևի վանքի վանահայր[1], մատենագիր[1], տաղասաց[1], ծաղկող[1], տաղասաց[1], փիլիսոփա, քերական, երաժշտության տեսաբան։
Գրիգոր Տաթևացու քրոջ որդին[1]։
Remove ads
Կենսագրություն
Կրթությունը ստացել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն և իր մորեղբայր[1] Գրիգոր Տաթևացուն։ 1407 թվականից Սյունյաց մետրոպոլիտն էր։ Մեծապես նպաստել է Տաթևի գիտական-լուսավորական կենտրոնի բարգավաճմանը։ 1407 թվականին Առաքել Սյունեցին ծաղկել է իր եղբոր՝ նահատակ Բարսեղ քահանայի գրած ավետարանը[1]։
Ստեղծագործություններ

Առաքել Սյունեցու ստեղծագործությունը գաղափարական տեսակետից բարդ և հակասական է։ Նա անհրաժեշտ է համարել հայ ժողովրդի ազգային ավանդներն ու լուսավորչական դավանանքն անաղարտ պահելը, բայց և իր երկերում արտացոլել է քրիստոնեական դավանանքի նկատմամբ այն թերահավատությունը, որ ծլարձակել էր իրականության մեջ։ Առաքել Սյունեցու գեղարվեստական լավագույն գործը «Ադամգիրք»-ն է (1403 թվական, վերահրատարակվել է 1799 թվականին), որը պարունակում է երեք պոեմ։ Հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Առաքել Սյունեցու քնարերգությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքն է։ «Ադամգիրք»–ը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։
Այդ երկին սերտ աղերսվում է «Դրախտագիրք»-ը։ Երկրային դրախտից արտաքսված, տառապանքի դատապարտված մարդկությանը Առաքել Սյունեցին ցանկանում է առաջնորդել երկնային վայելքների հավիտենական դրախտը։ Հակադիր պատկերների զուգորդմամբ ձգտում է սեր արթնացնել բարու և արգահատանք՝ մեղքի նկատմամբ։ Առաքել Սյունեցին գործածել է ժողովրդական բառաձևեր, տաղաչափական հնարանքներ։ Նա ակրոստիքոսի վարպետ էր։ Փիլիսոփայության մեջ շեշտված է կրոնա-իդեալիստական կողմը. գտնում էր, որ առանց Աստծո գաղափարի փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ։ Դա նահանջ էր Տաթևի դպրոցի աշխարհիկ գիտա–փիլիսոփայական առաջավոր դիրքերից։ Իմացաբանության մեջ Առաքել Սյունեցին պաշտպանել է Տաթևի դպրոցի զարգացրած առաջադեմ նոմինալիստական և սենսուալիստական գաղփարները։ Ըստ Առաքել Սյունեցու, աշխարհի ճանաչումն առանց զգայարանների հնարավոր չէ։
Առաքել Սյունեցին զբաղվել է նաև երաժշտության տեսության հարցերով։ Նրա «Ադամգիրք»-ը հորինվածքով դրամատիկական երկ է, որը, ենթադրվում է, ունեցել է երաժշտական ձևավորում, ներկայացվել որպես միստերիա։ Նրանից մեզ հասած հոգևոր տաղերը երաժշտական առումով վերջնականապես ուսումնասիրված չեն։
Remove ads
Ստեղծագործությունների ցանկ
- Վարք և Ներբողեան Ս․ Աթանագինեայ,
- Տեսությիւն բանիցն Դաւթի անյաղթի թէ ամենայն չար տանջելի,
- Լուծմունք սահմանաց Դաւթի,
- Սահմանադրությիւն դաստիարակութեան նորածնեալ մանկանց, որք հրաւիրելոց են յաստիճան քահանայութեան,
- Պատմութիւն չարչարանաց Ս․ Գրիգոր Լուսաւորչի,
- Պատմութիւն Ներսիսի մեծի,
- Գովասանութիւն Սաղմոսաց Դաւթի,
- Տաղ ձեռնադրութեան,
- Աղօթք ոտնլուայի,
- Յիշատակարան ի վերայ Աստուածաշունց գրոց,
- Վեցօրէից Արարչութեան և ուրիշ այլ տաղեր[1]։
Առաքել Սյունեցու գլուխգործոցն է՝ Ադամագիրքը (Կողգիրք), որը ունի 1740 տուն ոտոնավոր և գրվել է 1401-1402 թվականներին։ Տառերի սկզբնատառերը հոդում են իր անունը[1]։
Երկեր
- «Լուծումն, յաղագս Սահմանացս Դաւթի Անյաղթի...», Մադրաս, 1797 թ. (Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց»-ի հետ),
- «Ադամգիրք», Վենետիկ, 1907 թ.,
- «Դրախտագիրք», Վենետիկ, 1956 թ.։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads