Ասպիրակ

բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia

Ասպիրակ
Remove ads

Ասպիրակ (լատին․՝ Spiraea), թագուհի մարգաց, մարգուդշխո, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Հայտնի է 20 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ասպիրակ աղեղնաեզր (S. crenata ) և ասպիրակ արևքուրիկատերև (S. hypericifolia )։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է սաղարթավոր անտառների բացատներում։

Ասպիրակ
Thumb
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Ասպիրակայիններ (Spiraeoideae)
Ցեղ Ասպիրակ (Spiraea)
L., 1753
Remove ads

Ձևաբանություն

Ցողունը կլոր է, բարձրությունը՝ 1-1, 5 մ։ Տերևները հերթադիր են, ատամնաեզր կամ սղոցաեզր։ Ծաղկաբույլը վահանաևման է, հովաևոցանման կամ հուրանանման, ծաղիկը՝ երկսեռ, սպիտակ, կարմիր, ծիրանագույն և այլն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը տերևապտուղ է, սերմերը՝ մանր, թևավոր։

Բուժիչ նշանակություն

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են ծաղկաբույլերը, արմատները և վերգետնյա մասը։ Հավաքում են ծաղկելու շրջանում, իսկ արմատները՝ աշնանը։ Բացի աղաղանյութերից, այս բույսի մեջ կան ֆլավանոնիդներ, եթերային յուղ, լորձ, սալիցիլաթթու և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ այս բույսով բուժում են կոկորդը, աղեստամոքսային հիվանդությունները, արնալուծը և սակավարյունությունը։ Չորացած ծաղիկների փոշին շնչում են հարբուխի ժամանակ։ Ծաղիկները և արմատներն օգտագործում են ռևմատիզմի, արնալուծի, արյան բարձր ճնշման բուժման և թարախային վերքերի, խոցերի ժամանակ։ Խոտը և արմատները երբեմն օգտագործում են չարորակ ուռուցքների ժամանակ։ Գտել են, որ 20% խոսքի թրմօղին ունի հակաբակտերիալ ազդեցություն և նպաստում է վերքերի, խոցերի, նաև այրվածքների ապաքինմանը և մաշկի վերականգնմանը։ Ծաղիկների պատրաստուկներն ունեն հանգստացնող հակակծկային ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Իջեցնում է մազանոթների պատերի անցանելիությունը և կանխարգելում ստամոքսի խոցի և էրոզայի առաջացումը։ Բուժում է ռևմատիզմը և մրսածությունը։ Նույն ազդեցությունն ունեն նաև դրա արմատները։ Խոտի եփուկն ունի հակաշաքարախտային ազդեցություն և կանխարգելում է տրոմբների գոյացումը։ Կոճղերն օգտագործում են սպիտակարյունության ժամանակ։ Արմատը և դրանցից պատրաստած եփուկն օգտագործում են կենդանիների և օձերի խայթոցի ժամանակ։ Այս բույսն ունի ոչ միայն հանգստացնող, այլև հակակծկային ազդեցություն և կարգավորում է քունը։ Ասպիրակը կարելի է ազատ օգտագործել, քանի որ չունի ոչ մի հակացուցում[1]։

Remove ads

Կիրառական նշանակությունը

Դեղաբույս է պարունակում է C վիտամին։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Օգտագործվում է կանաչ շինարարության մեջ։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads