Աստղիկ Երամյան
հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աստղիկ Միսաքի Երամյան (Աստրա Երամյան, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1897[1][2], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 6, 1979[2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Երամյանի կինը։
Remove ads
Կենսագրություն
Աստրա Երամյանը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 25-ին։ Բեմական գործունեությունն սկսել է 1915 թվականին Թիֆլիսում։ 1915 թվականվից աշխատել է Զուբալովի ժողովրդական տան և Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոններում[3]։ Հանդես է եկել նաև օպերետներում։ Բաքվի հայկական (1924-1949) և Լենինականի Մռավյանի անվան (1950-1962) թատրոններում խաղացել է բնութագրական ն դրամատիկական դերեր։ Հյուրախաղերով շրջագայել է Թավրիզում (1917), Կոստանդնուպոլսում (1921), Փարիզում (1928)։ Հայտնի է որպես հայկական դասական խաղացանկում խարակտերային, ռեալիստական, վառ ազգային կերպարների մարմնավորող[3]։
Թաղված է Գյումրու քաղաքային գերեզմանատան պանթեոնում։
Remove ads
Դերեր
Դերերը թատրոնում
- Եփեմիա, Սալոմե (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»)
- Գալչիխա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»)
- Միրանդոլինա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»)
- Աննա (Արմեն Գուլակյանի «Արշալույսին»)
- Դիլբար (Զաբարլու «Սևիլ»)
- Անույշ (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»)
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads