Աստղիկ Սիմոնյան
դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աստղիկ Սիմոնյան (դեկտեմբերի 21, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կենսագրություն
Աստղիկ Սիմոնյանը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքում[1]։ Կրթւթյուն է ստացել Երևանի Ակսել Բակունցի անվան մանկավարժական քոլեջում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրական բաժնում։ Կրթություն է ստացել նաև Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինոդրամատուրգիայի բաժնում[2]։ Երևանի Համազգային թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ։ Դասավանդել սցենարի վարպետություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Աստղիկ Սիմոնյանի աշխատությունները տպագրվել են հայաստանյան գրական հանդեսներում, թարգմանվել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։ Նրա «Մեկ թագավորի թատրոն» գիրքը լույս է տեսել 2002 թվականին։ 2010 թվականին հրատարակվել է «Կաղանդ պապ կամ վերադարձ Ռիգելից» հեքիաթը, որը վերահրատարակվել է որից 2013 թվականին։ Հեքիաթը թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն։
Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» պիեսը բեմադրվել է Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում[3]։ Նույն թատրոնի խաղացանկում բեմադրվել է նաև նրա «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» մանկական ներկայացումը։
Աստղիկ Սիմոնյանը աշխատել է նաև հեռուստաընկերություններում։ Նրա սցենարների շարքինն են պատկանում «Եղբայրներ», «Խաչվող հետքեր», «Քարտ բլանշ» հեռուստասերիալները։ «Այդ ես չեմ» հեղինակային ֆիլմի սցենարական աշխատանքներին ունեցել է իր մասնակցությունը։
Երևան քաղաքում տեղի ունեցող «Սոսե» միջազգային կինոփառատոնի կողմից «Սպասում» կարճամետրաժ ֆիլմի համար Աստղիկ Սիմոնյանը արժանացել է «Լավագույն սցենար» մրցանակին, նրա «Կարոտ» կարճամետրաժ ֆիլմը «Ես եմ» փառատոնում շահել է «Գրան Պրի» մրցանակ։ 2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads