Ավազ

From Wikipedia, the free encyclopedia

Ավազ
Remove ads

Ավազ, մանրաբեկոր, փխրուն ապար՝ կազմված տարբեր միներալների և ապարների 0,1-1,0 մմ տրամաչափի կլորավուն կամ անկյունավոր հատիկներից (այլ դասակարգումով՝ 0,05 - 2 մմ, շինարարության մեջ՝ մինչև 5 մմ)։ Ծագմամբ ավազը լինում է գետային, լճային, ծովային, անապատային, ըստ միներալային կազմության՝ քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային և այլն։ Խառնուրդների ձևով միշտ հանդիպում են կավի (ոչ ավելի, քան 3 %) և փոշու մասնիկներ։ Գույնը՝ սպիտակ, կանաչ, գորշ-կարմիր, սև։ Խտությունը՝ 2500-2900 կգ/մ³, ծավալային կշիռը՝ 1,5 - 1, 7, ծծանցման գործակիցը՝ 50 մ/օր։ Ավազները և ավազաքարերը ըստ տարածման կազմում են երկրակեղևի նստվածքային թաղանթի մոտ 20 %-ը։ Բնական և արհեստական ավազները լայնորեն կիրառվում են շինարարության և շինանյութերի արտադրության մեջ (բետոնի և շինարարական լուծույթների լցանյութ, ապակու և սիլիկատային աղյուսի արտադրության հումք, հղկանյութ), մետաղաձուլական արտադրությունում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 601
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավազ (այլ կիրառումներ)
Thumb
Դյունա, Մարոկկո
Thumb
Ավազ
Thumb
Ավազ
Thumb
Ավազ
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads