Ավգուստ Մոնֆերան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ավգուստ Մոնֆերան (ֆր.՝ Auguste de Montferrand, հունվարի 23, 1786[1][2][3][…], Շելո, Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - հունիսի 28 (հուլիսի 10), 1858[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ֆրանսիացի ճարտարապետ, նկարիչ-հարդարող, ով ի սկզբանե գործունեություն է ծավալել Ռուսաստանում։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են Սուրբ Իսահակի տաճարը և Սանկտ Պետերբուրգում գտնվող Ալեքսանդրի սյունը։
Remove ads
Կենսագրություն
Ուսանել է Փարիզում, 1816 թվականից աշխատել է Պետերբուրգում։ Մոնֆերանի ստեղծագործություններում արտացոլվել է ուշ կլասիցիզմից էկլեկտիզմին անցումը։ Գործերից են՝ Սուրբ Իսահակի տաճարը, Ալեքսանդրյան սյունը (1830-1834), Լոբանով-Ռոստովսկու տունը (1817-1820), Ձմեռային պալատի ֆելդմարշալյան, Պետրովյան դահլիճների հարդարումը, Բոլորաձև դահլիճի շինարարությունը (1827-1830 թվականների սկիզբ), Գագարինայի տան վերակառուցումը (այժմ՝ Կոմպոզիտորների տուն, 1840-ական թթ․)։
Remove ads
Պատկերասրահ
- Նիկոլայ 1-ինի արձան, Սանկտ Պետերբուրգ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads