Ատիպիկ թոքաբորբ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ատիպիկ թոքաբորբ կամ քայլող թոքաբորբ[1], թոքաբորբի տեսակ, որը հարուցվում է թոքաբորբի համար «ոչ տիպիկ» միկրոօրգանիզմներով և ունենում է անսովոր կլինիկական ընթացք։ Ատիպիկ թոքաբորբ հարուցող միկրոօրգանիզմները բազմազան են։ Երբ այն առաջանում է այլ հիվանդություններից անկախ՝ ինքնուրույն կերպով, ապա կոչվում է առաջնային ատիպիկ թոքաբորբ (ԱԱԹ)։
Տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1930-ականներին[2][3] և կապված է եղել Streptococcus pneumoniae-ի կողմից հարուցված բակտերային թոքաբորբի հետ՝ այն ժամանակ թոքաբորբերի ամենահայտնի և ամենատարածված տեսակը։ Տիպիկ և ատիպիկ թոքաբորբերի տարանջատումը պատմականորեն համարվում էր շատ կարևոր, քանզի հնարավոր էր լինում տարբերակել այն պացիենտներին, որոնք ներկայանում էին «տիպիկ» շնչառական ախտանիշներով և բլթային թոքաբորբով, նրանցից, որոնց մոտ առկա էին թոքաբորբին այնքան էլ ոչ բնորոշ համակարգային «ատիպիկ» ախտանիշներ (օրինակ՝ տենդ, գլխացավ, առատ քրտնարտադրություն և մկանացավ) և բրոնխոպնևմոնիա[4]։
Remove ads
Տերմինաբանություն
«Առաջնային ատիպիկ թոքաբորբը» կոչվում է առաջնային, քանզի այն առաջանում է այլ հիվանդություններից անկախ։
Այն հայտնի է նաև որպես «քայլող թոքաբորբ», որովհետև ախտանիշները սովորաբար լինում են բավականին մեղմ և հիվանդը կարող է լինել ոտքի վրա[5][6]։
«Ատիպիկ թոքաբորբը» ատիպիկ է, քանզի այն հարուցվում է ատիպիկ օրգանիզմների կողմից (բացի այս հարուցիչներից՝ Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae և Moraxella catarrhalis)[7]։ Այս ատիպիկ օրգանիզմները կարող են լինել հատուկ բակտերիաներ, վիրուսներ, սնկեր և նախակենդանիներ։ Ի հավելում այս ամենին, թոքաբորբի այս տեսակը ատիպիկ է նաև իր կլինիկական ընթացքով՝ խորխի միայն չափավոր քանակներ, կոնսոլիդացիայի բացակայություն, արյան սպիտակ բջիջների քանակի աննշան բարձրացում և ալվեոլյար էքսուդատի բացակայություն[8][9]։
Այն ժամանակ, երբ առաջին անգամ նկարագրվում էր ատիպիկ թոքաբորբը, որոշ միկրոօրգանիզմներ՝ միկոպլազմա, քլամիդոֆիլա և լեգիոնելա, դեռևս չէին ճանաչվել որպես բակտերիաներ և համարվում էին վիրուսային օրգանիզմներ։ Այդ իսկ պատճառով, «ատիպիկ թոքաբորբը» նաև կոչվում էր «ոչ բակտերիալ»[10]։
Գրականության մեջ ատիպիկ թոքաբորբ տերմինը համարվում է արդիական, երբեմն հակադրվում է վիրուսային թոքաբորբի (տես ստորև), իսկ երբեմն էլ, թերևս սխալ, բակտերիալ թոքաբորբի հետ։ Ատիպիկ թոքաբորբի հարուցիչների մեծ մասը հանդիսանում են բակտերիաների անսովոր տեսակներ (Միկոպլազման հանդիսանում է բջջապատ չունեցող բակտերիայի տեսակ, իսկ Քլամիդիաները համարվում են ներբջջային բակտերիաներ)։ Քանզի վիրուսով հարուցված ատիպիկ թոքաբորբը ունի տարբերվող ընթացք և պատասխանում է բուժման այլ տեսակներին, ապա շատ կարևոր է տարբերակել ատիպիկ թոքաբորբի պատճառ հանդիսացող սպեցիֆիկ ախտածիններին։
Remove ads
Նշաններ և ախտանիշներ
Սովորաբար ատիպիկ պատճառները առաջ են բերում ատիպիկ ախտանիշներ՝
- Պատասխանի բացակայություն տարածված հակաբիոտիկների նկատմամբ, ինչպիսին են՝ սուլֆոնամիդը[11] և բետա-լակտամները՝ պենիցիլին։
- Բլթային կոնսոլիդացիայի որևէ նշանի կամ ախտանիշի բացակայություն[12][13], ինչը նշանակում է, որ վարակը սահմանափակված է փոքր տարածություններում, այլ ոչ թե ներառում է ամբողջ բիլթը։ Այնուամենայնիվ, հիվանդության հարաճման հետ մեկտեղ՝ պատկերը կարող է նմանվել բլթային թոքաբորբի։
- Լեյկոցիտոզի բացակայություն։
- Արտաթոքային ախտանիշներ, որոնք կապված են ախտածին օրգանիզմի տեսակից[9]։
- Խորխի չափավոր քանակություն, կամ ընդհանրապես բացակայություն (այսինքն՝ ոչ պրոդուկտիվ)։
- Ալվեոլյար էքսուդատի բացակայություն[14]։
- Չնայած համակարգային ախտանիշներին և վերին շնչուղիների հետ կապված խնդիրներին (ինչպիսին են՝ բարձր ջերմություն, գլխացավ, չոր, գրգռող հազ որին հաջորդում է պրոդուկտիվ հազը՝ ռադիոգրաֆի վրա երևացող կոնսոլիդացիաներով), հիմնականում ֆիզիկալ նշանները քիչ են։ Պացիենտը ունի ավելի լավ տեսք, քան կարելի է ենթադրել ախտանիշներից[2][11]։
Remove ads
Պատճառներ
Ատիպիկ թոքաբորբեր հարուցող ամենատարածված օրգանիզմները (հաճախ ներբջջային կյանք վարող) բակտերիաներն են[9]՝
- Chlamydophila pneumoniae
- Առաջացնում է թոքաբորբի թեթև ձև՝ համեմատաբար մեղմ ախտանիշներով։
- Chlamydophila psittaci
- Հարուցում է պսիտակոզ (օրնիթոզի տեսակ)։
- Coxiella burnetii
- Հարուցում է Q տենդ
- Francisella tularensis
- Հարուցում է տուլարեմիա
- Legionella pneumophila
- Հարուցում է թոքաբորբի ծանր ձև՝ համեմատաբար մեծ մահացության ցուցանիշով, որը հայտնի է որպես լեգիոնելոզ կամ Լեգիոներների հիվանդություն։
- Mycoplasma pneumoniae[15]
- Սովորաբար առաջանում է երիտասարդ տարիքային խմբերում և կարող է կապված լինեն նյարդաբանական կամ համակարգային (օրինակ՝ ցանավորում) ախտանիշների հետ։
Ատիպիկ թոքաբորբը նաև կարող է հարուցվել նախակենդանիներով, ինչպես նաև ունենալ սնկային կամ վիրուսային ծագում[16][17]։
Նախկինում միկրոօրգանիզմների մեծ մասը շատ դժվար էր առանձնացնել և գաղութանցել։ Սակայն, ներկայիս տեխնոլոգիաները ուղղված են ախտածին մանրէները տարբերակելուն, ինչը կարող է օգնել ավելի անհատականացված բուժման տակտիկաների մշակման հարցում։
Վիրուսային
Վիրուսային ծագման ատիպիկ թոքաբորբի հայտնի հարուցիչներն են՝ շնչառական սինցիտիալ վիրուս (ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս), գրիպի A և B վիրուսներ, պարագրիպի վիրուս, ադենովիրուս, ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS)[18], Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS), COVID-19 սուր շնչառական համախտանիշ[19] և կարմրուկ[8]։
Ախտորոշում
Մինչև որևէ ֆիզիկալ նշանի ի հայտ գալը, որը կարող է խոսել թոքաբորբի առկայության մասին, ատիպիկ թոքաբորբով տառապող հիվանդի կրծքավանդակի ռենտգեն նկար վրա հաճախ կարող է երևալ թոքեր բորբոքման պատկեր[11]։ Սա կոչվում է թաքնված թոքաբորբ (երբ չկան թոքաբորբի որևէ ակնառու նշաններ)։ Ընդհանրապես, թաքնված թոքաբորբը բավականին հաճախ հանդիպում է նաև տիպիկ թոքաբորբով տառապող պացիենտների մոտ, և կարող է հարուցված լինել Streptococcus pneumoniae-ով, սակայն երեխաների շրջանում պնևմոկոկային պատվաստանյութի կիրառման հետ մեկտեղ նվազել է թաքնված թոքաբորբերի հանդիպման հաճախականությունը[20][21]։
Ինֆիլտրացիան հիմնականում սկսվում է հարբրոնխային հատվածներից (որտեղից սկսվում են բրոնխները) և սեպաձև կամ հովհարաձև տեսքով տարածվում է դեպի թոքերի ավելի ծայրամասային հատվածներ։ Գործընթացը շատ հաճախ ներառում է ստորին բլիթը, բայց կարող են ախտահարվել ցանկացած բիլթ կամ բլթեր[11]։
Remove ads
Համաճարակաբանություն
Միկոպլազմայով հարուցված թոքաբորբը ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների քան ծերերի մոտ[22][23]։ Ծերերը ավելի հաճախ ախտահարվում են լեգիոնելային թոքաբորբով[23]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads