Արաբո կամավորական ջոկատ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արաբո, Արցախյան ազատամարտի հայկական կամավորական ջոկատ, որը մտնում էր «Արծիվ» ռազմական միավորման կազմի մեջ։ 1992 թվականի հունիսին ջոկատի ազատամարտիկները անհետ կորել են Ղարաբաղի Հասան Ղայա գյուղի մոտ ընթացող մարտերում (այժմ գյուղը չեզոք գոտում է)։ Հրամանատար՝ Մ․ Եղիազարյան, շտաբի պետ՝ Մ․ Միրզոյան։ Ջոկատից ՀՀ 1-ին և 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել է 5 ազատամարտիկ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաբո կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)
Remove ads
Պատմություն
Կամավորական ջոկատը կազմավորվել է 1989 թվականին Երևանում՝ ԽՍՀՄ Զինված ուժերում ծառայություն անցած փորձառու մարտիկներից։ Ունեցել է շտաբ, դրոշ, զինանշան, համազգեստ։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Եղեգնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձրունի), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի (Վահան), Գորիսի (Շուռնուխ, Խոզնավար) և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Գյուլիստան), Ասկերանի (Մալիբեկլու, Փառուխ, Ղուշչուլար, Խոջալու), Մարտունու (Ղարադաղլու), Մարտակերտի (Կուսապատ, Թալիշ, Դրմբոն, Կարմիրավան, Լենինավան, Մարաղա), Լաչինի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1992 թվականի հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի տարածքում անհետացավ 79 ազատամարտիկ, որոնցից 22-ը «Արաբո» ջոկատից էին[1]։ Նրանց ճակատագիրն անհայտ էր մինչև 2008 թվականը, երբ YouTube կայքում հայտնվեցին մի քանի տեսագրություններ, որտեղ տեսանելի են սպանված ազատամարտիկների դիերը[1]։
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads