Արամեական գիր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արամեական գիր բաղաձայն հնչյունակազմական գրերի համակարգ, զարգացած փյունիկյան գրերից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Remove ads
Պատմություն
Արամյան մատենագրությունը նման է հունականին, որի նման զարգանալով փյունիկյան գրերից՝ ընկել է Արևելքի այբուբենների Արամյան ճյուղի հիմքում, այնպես, ինչպես հունարենն է ծառայել որպես Արևելքի այբուբենների հիմք։ Արամյան գիրը իր ձայնավորներով և ռուս.՝ Матрес лекционис-ով, ծնունդ է տվել այբուբեններ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի ժողովուրդների այբուբենների, ներառյալ Արաբական և ժամանակակից Եբրայական այբուբենը, ինչպես նաև Հնդկաստանում կիրառվող տարբեր գրերի (Բրահմա և այնուհետև Դևանագարի) և նրանց ժառանգորդ-այբուբեններ Հարավ-Արևելյան և Կենտրոնական Ասիայում (այդ թվում Թայերեն և Մոնղոլերեն գրեր)։
Արամյան մատենագրության տարածումը պայմանավորված էր այն փաստով, որ Արամյան լեզուն և մատենագրությունը Մ.թ.ա. 8-րդ դարի վերջերից Մերձավոր Արևելքում լինելով հաղորդակցման և նամակագրության միջոց , Աքեմենյանների տերության կողմից նոր տարածքների և ժողովուրդների նվաճման հետևանքով ստացավ Պարսկական կայսրության դիվանագիտական լեզվի և մատենագրության կարգավիճակ։
Արամյան լեզվական միջավայրում շարունակում էին գոյատևել նաև տարբեր պաշտամունքներ։ Օրինակ մինչև հիմա գոյություն ունեցող Մանդեյների (Կրոնական աղանդ ժամանակակից Իրանում և Իրաքում, մի քանի հարյուր մանդեյներ ապրում են նաև ԱՄՆ-ում և Ավստրալիայում) մոտ պահպանվել են սուրբ գրքեր՝ գրված արամերեն լեզվի մանդեյերեն բարբառով։ Այդ բարբառը օգտագործում են նաև որպես ժամերգության լեզու, իսկ նրա ավելի ժամանակակից ձևը, ըստ որոշ տվյալենրի, ամենօրյա հաղորդակցման մեջ Իրանում գործածում է մոտ հազար մարդ, իրանյան մանդեյների որոշ մասը խոսում է Ֆարսի լեզվով (ռուս.՝ фарси), իսկ իրաքյանները՝ արաբերեն։
7-րդ դարում արաբական զավթումներից և խալիֆայության ստեղծումից հետո սիրիա-արամեական բարբառները դուրս մղվեցին գործածությունից և փոխարինվեցին արաբերենով։ Այդ գործընթացն ունեցավ տևական ընթացք և ավարտվեց մոտավորապես 15-րդ դարի վերջերին։ Արամերեն լեզվի հետնորդներ, բացի ասորական և մանդեյական բարբառներից, այսօր համարվում են Սիրիայի մի քանի գյուղերի (տես Մաալուլա, Սայդնայա, որտեղ ապրում են մի քանի հազար մարդ, որոնց մեծամասնությունը քրիստոնյա է) խոսակցական ձևերը։
Սիրիա-արամեական գրականությունը մեծածավալ է և հանդիսացել է հին աշխարհի պատմական, քաղաքական, մշակութային ու կրոնական զարգացման կարևորագույն միջոցը։ Միջնադարյան իսլամական մտքի փայլուն դարաշրջանը ծնունդ առավ առավելապես հույն հին փիլիսոփաների, հիմնականում Արիստոտելի, սկզբում արամեերեն, իսկ այնուհետև նրանից արաբերեն կատարաված թարգմանությունների շնորհիվ։
Remove ads
Այբուբեն

Կայսերական Արամյան լեզվի այբուբենը․
Remove ads
Տես նաև
- Փյունիկերեն
- Գրերի պատմություն
Արտաքին հղումներ
- Aramaic language and alphabet (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 686)։ ![]() |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads