Արամո
հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արամո (լրիվ անունը Արամ Ավրորայի Գևորգյան[1], հունվարի 24, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, դերասան, թմբկահար։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2011)։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամո (այլ կիրառումներ)
Դերասան Ավրորա (Ավետիք) Գևորգյանի որդին է, երգչուհի Էմմա Պետրոսյանի ամուսինը։
Remove ads
Կրթություն
1985 թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը։ Հաճախել է երաժշտական դպրոց, սովորել հարվածային գործիքների բաժնում։ 1985-1989 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։
Ստեղծագործական գործունեությունը
Նվագել է «Արևիկ» մանկական համույթում։ 1986-1992 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգիչ և թմբկահար, 1993-1997 թթ.՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի մենակատար։ 1998 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում և արտասահմանում։
Խաղացել է թատերական ներկայացումներում և Էդմոնդ Քեոսայանի «Մխիթար սպարապետ», «Ծաղրածուի ժպիտը», Դովլաթյանի «Սողանք», «Մեր բակը», Սալեմի «Վոդկա լիմոն», Ռուդակովի «Գնչուհին» և այլ ֆիլմերում։
2012 թ. նկարահանվել է «Հովիվը», 2013 թ.` «Սպիտակ գառան երազը» և «Стрелок» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Որոգայթ»,«Սարոյանները» և «Աբելի քույրը» սերիալներում։
Remove ads
Սկավառակագրություն
Թողարկել է 4 ձայնասկավառակ, որից 3-ը կնոջ՝ Էմմա Պետրոսյանի հետ համատեղ։
Ալբոմներ
- Սև ու սպիտակ (2000)
- Երանի (2003)
- Վերադարձ դեպի տուն (2010)
Պարգևներ և կոչումներ
- Հայաստանի վաստակավոր արտիստ (2009)[2]
- 1989 թ. Յուրմալայի երաժշտական մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը[3], արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads