Արամ Եսայան

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Արամ Միքայելի Եսայան (մայիսի 10, 1891(1891-05-10)[1], Երևան, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 14, 1957(1957-09-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947

Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

Արամ Եսայանը ծնվել է 1891 թվականին Երևանում։ Սովորել է տեղի արական գիմնազիայում։ 1918 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն թվականին աշխատել է Մոսկվայի սովետի հողագործության կոմիսարիատում և ՌԽՍՖՀ ազգությունների ժողկոմատի հայկական գործերի կոմիսարիատում։ 1920 թվականին մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1920-1921 թվականներին եղել է Երևանի հեղափոխական տրիբունալի նախագահ, 1921-1922 թվականներին՝ ժողովրդական դատավորների խորհրդի նախագահ, 1925-1930 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն դատարանի կոլեգիայի անդամ, 1938-1949 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության իրավաբանական բաժնի վարիչ։ 1926-1930 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1936-1957 թվականներին եղել է քաղաքացիական ամբիոնի վարիչ[2][3]։

Remove ads

Աշխատություններ

  • Տնտեսական իրավունքի հիմունքները, Երևան, (1935)։
  • «Մուլքադարական իրավունքը Հայաստանում» (Երևան, 1948)
  • «Գյուղացիական ծխի ունեցվածքի ժառանգման հարցերի մասին»
  • «Հեղինակային իրավունք», Երևան։
  • «Սովետական Հայաստանի առաջին հինգ տարիների քաղաքացիական օրենսդրության պատմություն», Երևան։
  • Սոցիալիստական սեփականությունը և նրա պահպանումը, Երևան, 1954։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads