Արամ Քաթանյան
հայ դիրիժոր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արամ Գրիգորի Քաթանյան (մարտի 10, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 1998, Երևան, Հայաստան), խորհրդային հայ դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)։
Կոստանդին Քաթանյանի հայրը։
Remove ads
Կենսագրություն
1951 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Կոստանտին Սարաջևի դասարանը)։ Նույն թվականից՝ Սվերդլովսկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ 1958 թ.-ից՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1964-1970 թթ.-ին և 1974-1982 թթ.-ին՝ գլխավոր դիրիժոր։ 1970-1973 թթ.-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։
Քաթանյանի ղեկավարությամբ Երևանում (առաջին անգամ ԽՍՀՄ-ում) իրականացվել են Ի. Ստրավինսկու «էդիպ արքա» օպերա-օրատորիայի (1963), Լ. Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտական դրամայի (1963), Զ. Կ. Մենոտտիի «Հյուպատոսը» (1966), Վ. Բելլինիի «Նորմա» (1975) օպերաների, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների և բալետների, այդ թվում՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (1961), էդգար Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966), Գրիգոր Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969) բեմադրությունը։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads