Արաքս (գրող)
հայ արձակագիր, մանկագիր, խմբագիր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան, դեկտեմբերի 25, 1903[1][2], Ղարաքիլիսա, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 15, 1978[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, մանկագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արաքս (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1923 թվականին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան-Մարիամյան օրիորդաց ուսումնարանը, 1933 թվականին՝ Մոսկվայի կոմունիստական ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 35 տարի աշխատել է մամուլի բնագավառում։ 1934-1937 թվականներին եղել է «Հոկտեմբերիկ» մանկական ամսագրի խմբագիրը, 1939-1942 թվականներին՝ «Գրական թերթ»-ի խմբագրի տեղակալ, 1942-1945 թվականներին՝ Երևանի ռադիոկոմիտեի գրական բաժնի գլխավոր խմբագիր։ Նրա գործերից[3] թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն և ադրբեջաներեն։ Մահացել է Երևանում[4][5]։
Remove ads
Արաքսի երկերի մատենագիտությունը
- Երեք պատմվածք, Թիֆլիս, հրատ. Վապպ-ի հայկական բաժնի, 1926, 23 էջ։
- Պատմվածքներ, Երևան, տպագրական տրեստի առաջին տպարան, 1926, 39 էջ։
- «Էս ջուրն իրա ճամփով կգնա...» (վիպակ), Երևան, Պետհրատ, 1928, 123 էջ։
- Ալվանը։ Նարգո (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1928, 125 էջ։
- Զիմմի, Երևան, Պետհրատ, 1931, 154 էջ։
- Կոմերիտուհու նամակները, Երևան, Պետհրատ, 1934, 92 էջ։
- Հրաշալի սավառնակը, Երևան, Պետհրատ, 1937, 9 էջ։
- Մանկական պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1937, 48 էջ։
- Ծաղկաձորցի Թաթիկը, Երևան, Պետհրատ, 1939, 55 էջ։
- Լաուրիկի արկածները (մանկական պատմվածքներ և հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1941, 111 էջ։
- Լիպո (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1942, 104 էջ։
- Տափաստանի առյուծը, Երևան, Հայպետհրատ, 1942, 64 էջ։
- Նռնակակիր աղջիկը (ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1942, 52 էջ։
- Ամենակրտսերը, Երևան, Հայպետհրատ, 1944, 66 էջ։
- Ազատության հրթիռներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1945, 100 էջ։
- Կարմիր ծաղիկներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1945, 44 էջ։
- Հպարտ սեր (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1947, 311 էջ։
- Կարմիր դրոշ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1949, 88 էջ։
- Զվարթ ձայներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 208 էջ։
- Երկեր (վիպակներ, պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1954, 476 էջ։
- Բիբի, Երևան, Հայպետհրատ, 1956, 76 էջ։
- Պատանիներ (վիպակներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 222 էջ։
- Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում տեղ են գտել նաև Արաքսի գործերը), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
- Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (ժողովածուում տեղ են գտել Արաքսի «Նա միշտ կենդանի է» հուշ-հոդվածը), Երևան, Հայպետհրատ, 1961, 395 էջ։
- Երկեր (վիպակներ, պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 620 էջ։
- Ծաղկաձորցի Թաթիկը, Երևան, «Հայաստան», 1972, 68 էջ։
- Զիմմի, Երևան, «Հայաստան», 1973, 484 էջ։
- Արևածիններ (պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 444 էջ։
- Փոթորկից հետո (նովելներ, պատմվածքներ, վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 572 էջ[6]։
Remove ads
Արաքսի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
- Աննա Ուլյանով, Իլյիչի մանկական և դպրոցական տարիները (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1953, 43 էջ։
- Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ։ Մանկապարտեզների համար։ 2-րդ հրատ. /Կազմ.՝ Փ. Մ. Պողոսյան.- Երևան։ Լույս, 1967.- 240 էջ։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads