Արդաբիլի նահանգ

From Wikipedia, the free encyclopedia

Արդաբիլի նահանգ
Remove ads

Արդաբիլ օսթան (պարսկերեն՝ استان اردبیل, կարդ.` Օսթան-է Արդաբիլ) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Գիլան, հարավ-արևմուտքից` Զանջան, արևմուտքից` Արևելյան Ադրբեջան օսթաններին, հյուսիսից` Ադրբեջանին։ Օսթանի տարածքը կազմում է 17 800 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 270 420 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Արդաբիլ քաղաքն է։

Արագ փաստեր Արդաբիլ օսթանպարս.՝ استان اردبیل, Երկիր ...

Օսթանը ձևավորվել է 1993 թվականին՝ Արևելյան Ադրբեջան օսթանի արևելյան շրջանների անջատման արդյունքում[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[4]։

Remove ads

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 209 968 մարդ` 281 433 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 248 488 մարդ, որոնք ապրում էին 337 943 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 270 420 մարդ 377 423 տնտեսություններում[7]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Արդաբիլը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 529 374 մարդ), Փարսաբադը (93 387 մարդ), Մեշգինշահրը (74 109 մարդ), Խալխալը (39 304 մարդ), Գերմին (28 967 մարդ), Բիլե Սավարը (16 188 մարդ) և Նամինը (13 659 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում ապրում է 866 034 կամ օսթանի բնակչության 68,2%-ը[7]։

Բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են, բնակվում են նաև թալիշներ և իրանական թաթեր, Խալխալի շրջանում` նաև քրդեր[9]։

Remove ads

Վարչական բաժանում

Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).

Thumb

Մանրամասն տեղեկատվություն Շահրեստան, Բնակ. 2006 ...
Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads