Արդար Ռուսաստան

From Wikipedia, the free encyclopedia

Արդար Ռուսաստան
Remove ads

«Արդար Ռուսաստան» (ռուս.՝ Справедливая Россия), ձախ ցենտրիստական քաղաքական կուսակցություն Ռուսաստանի Դաշնությունում, որը հետևում է սոցիալ-դեմոկրատական և մոդեռնիզացված սոցիալիզմի գաղափարախոսությանը։

Արագ փաստեր Արդար Ռուսաստան ռուս.՝ Справедливая Россия և ռուս.՝ Справедливая Россия — За правду, Տեսակ ...

Ստեղծված է եղել 2006 թ. հոկտեմբերի 28-ին «Հայրենիք» (ռուս.՝ «Родина»), Ռուսաստանի Կյանքի կուսակցության և Թոշակառուների ռուսաստանյան կուսակցության միավորման արդյունքում։ Նոր կուսակցության հիմնական բազան է դարձել նախկին Ռուսաստանյան Կյանքի կուսակցության կառուցվածքը։

2007 թվականից «Արդար Ռուսաստան» կուսակցությունը Սոցինտերն միջազգային կազմակերպության դիտաժողովի անդամ է։

2008 թ. «Կանաչներ» ռուսաստանյան էկոլոգիական կուսակցությունը իր 15-րդ համագումարում, որը նախկինում եղել է «Ռուսաստանյան Կյանքի կուսակցության» դաշնակիցը, նույնպես մտել է «Արդար Ռուսաստան» կազմը, իսկ հետո կուսակցությանն է միացել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ռուսաստանի սոցիալիստական միավորված կուսակցությունը։

2011 թվականից կուսակցության նախագահն է Նիկոլայ Լևիչյովը, Պետական Դումայում ֆրակցիայի ղեկավարը Սերգեյ Միրոնովը։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads