Արթուր Քոմփթոն

From Wikipedia, the free encyclopedia

Արթուր Քոմփթոն
Remove ads

Արթուր Հոլլի Քոմփթոն (անգլ.՝ Arthur Holly Compton, սեպտեմբերի 10, 1892(1892-09-10)[1][2][3][…], Վուսթեր, Օհայո, ԱՄՆ[4] - մարտի 15, 1962(1962-03-15)[4][1][3][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի անդամ (1927

Արագ փաստեր Արթուր Քոմփթոնանգլ.՝ Arthur Holly Compton, Ծնվել է ...

Ավարտել է Փրինսթոնի համալսարանը (1914)։ 1920-1923 թվականներին՝ Ջ․ Վաշինգտոնի (Սենտ Լուիս), 1923-1945 թվականներին՝ Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր։ 1945-1953 թվականներին եղել է Վաշինգտոնի համալսարանի ռեկտոր, 1954 թվականից՝ պատվավոր պրոֆեսոր։ 1922 թվականին հայտնագործել է նյութի էլեկտրոններից ցրվող ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարության փոփոխման երևույթը (տե՛ս Քոմփթոնի էֆեկտ) և ստեղծել դրա տեսությունը՝ լույսի ֆոտոնային պատկերացման հիման վրա (Նոբելյան մրցանակ, 1927)։ 30-ական թվականներին զբաղվել է տիեզերական ճառագայթների հետազոտությամբ և հայտնաբերել լայնութենական էֆեկտը, որը վկայում է առաջնային տիեզերական ճառագայթների մասնիկային բնույթի մասին։ 1941-1945 թվականներին մասնակցել է ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads