Արթուր Չիլինգարով
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արթուր Նիկոլայի Չիլինգարով (ռուս.՝ Артур Николаевич Чилингаров, սեպտեմբերի 25, 1939[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 1, 2024[2], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։
Remove ads
Կենսագրություն
1963 թվականին ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը։ 1963–1965 թվականներին աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ինստիտուտի Տիկսի ավանի աստղադիտարանում, 1974–1992 թվականներին վարել ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ջրօդերևութաբանության պետկոմում։ 1969-1971 թվականներին եղել է «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 1971-1973 թվականներին՝ Անտարկտիդայի «Բելինսհաուզեն» կայանի, 1974-1979 թվականներին՝ Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ։ 1987 թվականին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ։
Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում[4][5]։ Եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։
Remove ads
Անդամակցություն
- Ռուսաստանի Բնագիտության ակադեմիայի (1994) և Բրիտանական թագավորական աշխարհագրական ընկերության անդամ
- ՌԴ բնական Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (29.05.2008)
- Ռուսաստանի բևեռախույզների ընկերակցության նախագահ (1991)
- ԱՍՆ-ի միջազգային հետախուզական ակումբի անդամ
- Մեծ Բրիտանիայի թագավորական աշխարհագրական ընկերության անդամ
- Անտարկտիդայի պահպանության միջազգային կազմակերպության նախագահ
- ՌԴ Պետական դումայի պատգամավոր (1993 թվականից), փոխնախագահ (1994 թվականից)
Remove ads
Գիտական գործունեություն
Հիմնական աշխատությունները վերաբերում են Արկտիկայի և Անտարկտիկայի յուրացման հիմնախնդիրներին, արկտիկական նավագնացության ապահովման նոր ձևերի ներդրմանը, ծովային ափամերձ սառցաշերտերի վրա բեռնման–բեռնաթափման աշխատանքների նոր մեթոդների մշակմանը[6]։
Պարգևներ

- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր աշխարհագրագետ (2021 թվականի մարտի 15)-Ռուսաստանի պատմամշակութային և բնական ժառանգության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի, ռուսական աշխարհագրական ընկերության գործունեությանն ակտիվ մասնակցության համար[7]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2019 թվականի սեպտեմբերի 9) - ռուսական պետականության ամրապնդման, պառլամենտարիզմի զարգացման և երկարամյա բարեխիղճ աշխատանքի գործում ունեցած մեծ ավանդի համար[8]
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2015)[9]
- «Հայրենիքի հանդեպ վաստակի» 4-րդ աստիճանի շքանշան (2014)
- Ռուսական աշխարհագրական ընկերության մեծ ոսկե մեդալ (2014 թվական) - Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտություններում ունեցած նշանակալի ավանդի համար[10]
- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2009 թվականի սեպտեմբերի 25) - երկարամյա բեղմնավոր օրինաստեղծ գործունեության համար[11]
- ՌԴ Հերոսի կոչում (2008)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, 2008
- Անդրեյ Նախավկայի «Հանուն հավատի և հավատարմության» մրցանակի (2008) դափնեկիր
- «Հայրենիքի հանդեպ վաստակի» 3-րդ աստիճանի շքանշան (12.06.2007)
- «Գիտության խորհրդանիշ» մեդալ (2007)
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր օդերևութաբան (2005 թվականի փետրվարի 11) - օդերևութաբանության բնագավառում ունեցած վաստակի համար[12]
- Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (2004 թվականի սեպտեմբերի 25) - ռուսական օրենսդրության զարգացման գործում անձնական մեծ ներդրման համար[13]
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (2003 թվականի նոյեմբերի 28) - կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած մեծ ավանդի համար[14]
- «Ծովային վաստակի համար» շքանշան (27.01.2003)
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (1997 թվականի նոյեմբերի 18) - Մոսկվայի հիմնադրման 850-ամյակի տոնակատարության նախապատրաստմանն ու անցկացմանն ակտիվ մասնակցության համար[15]
- ԽՍՀՄ հերոս (1986)
- Լենինի շքանշան (1986)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (04.1981)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1981)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1981)
- «Պատվո նշան» շքանշան (04.1976)
Remove ads
Ընտանիք
- Կինը՝ Տատյանա Չիլիգարովա
- Որդին՝ Նիկոլայ Չիլինգարով (ծն. 1974 թվականին)․ մի քանի ընկերությունների համասեփականատեր, որոնցից հիմնականը նավթագազային հորեր կառուցող «Север Спец Групп» ընկերությունն է[16]։
- Դուստրը՝ Քսենյա Չիլինգարովա (ծն. 1982 թվականին)․ 2009-2012 թվականներին ամուսնացած է եղել ջութակահար Դմիտրի Կոգանի հետ[17]։ Պրեմիում հատվածի «Arctic Explorer» ձմեռային հագուստի ապրանքանիշի համասեփականատեր[16]։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads