Արթուր Պետրոսյան (գիտնական)

ածխի հանքավայրերի աերոգազադինամիկայի և ածխի հանքավայրերի մեթանի հետազոտության ոլորտի խորհրդային գիտնական From Wikipedia, the free encyclopedia

Արթուր Պետրոսյան (գիտնական)
Remove ads

Արթուր Էմմանուիլի Պետրոսյան (ապրիլի 20, 1912(1912-04-20), Բաթում, Ռուսական կայսրություն - 2002, Լյուբերցի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ածխի հանքավայրերի աերոգազադինամիկայի և ածխի հանքավայրերի մեթանի հետազոտության ոլորտի խորհրդային գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի ածխի արդյունաբերության պատվավոր աշխատող։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Պետրոսյան (այլ կիրառումներ)
Remove ads

Կենսագրություն

Արթուր Պետրոսյանը ծնվել է 1912 թվականի ապրիլի 20-ին, Քութայիսի նահանգի Բաթումի քաղաքում։ 1933 թվականին ավարտել է Բաթումի ինդուստրիալ տեխնիկումը, 1940 թվականին՝ Ստալինի ինդուստրիալ ինստիտուտը (այժմ՝ Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան), ստանալով լեռնային ինժեների որակավորում։ Աշխատել է Դոնբասի հանքերում՝ որպես տեղամասի պետ։ 1941-1945 թվականներին, գործող բանակի կազմում մարտնչել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում։ Զորացրվելուց հետո Դոնբասի հանքավայրերում աշխատել է տեղամասի պետի, հանքի գլխավոր ճարտարագետի, հանքի վարչակազմի ղեկավարի պաշտոններում։ Գործուղվել է մասնակցելու ածխի արդյունաբերության ակադեմիայի վերապատրաստման դասընթացներին։ Ակադեմիան ավարտելուց հետո տեղափոխվել է գիտական աշխատանքի Ալեքսանդր Սկոչինսկու լեռնահանքային ինստիտուտում, որտեղ գլխավորել է գազի արտանետումների պայքարի և կանխատեսման լաբորատորիան։ 1967-1979 թվականներին նույն ինստիտուտում ղեկավարել է հանքային աերոլոգիայի և ածխի ու գազի հանկարծակի արտանետումների դեմ պայքարի բաժինը[1]։ 1972 թվականին, Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ, Պետրոսյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1975 բթվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում։ 1986-1988 թվականներին եղել է Սկոչինսկու լեռնահանքային ինստիտուտի գլխավոր գիտաշխատող և գիտական խորհրդի անդամ։

Հեղինակ է ավելի քան 130 գիտական աշխատությունների և 16 գյուտերի հեղինակային իրավունքի վկայագրերի։

Remove ads

Պարգևներ և մրցանակներ

  • Պարգևատրվել է Լենինի և Պատվո նշան շքանշանով, ինը մեդալներով։
  • Ակադեմիկոս Ալեքսանդր Սկոչինսկու անվան մրցանակի դափնեկիր (1976)
  • ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1984)։
  • Ռուսաստանի ածխի արդյունաբերության պատվավոր աշխատող (1995)։
  • «Հանքագործի փառք» շքանշանի ճյուղային մրցանակի ասպետ։

Հիմնական գիտական հրապարակումներ

  • Петросян, Артур Эммануилович. Разработка пластов полого падения с высокой газоносностью в Донбассе. — М. : Углетехиздат, 1954. — 83 с. : черт.
  • Петросян, Артур Эммануилович. Выделение метана в угольных шахтах: Закономерности и их инж. использование / А. Э. Петросян ; Ин-т горного дела им. А. А. Скочинского. — М. : Наука, 1975. — 188 с. : ил.
  • Петросян А.Э., Иванов Б.М., Крупеня В.Г. Теория внезапных выбросов. — М. : Наука, 1983. — 152 с.

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads