Արի Էմանուել
ամերիկացի գործարար From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արիել Զև Էմանուել (անգլ.՝ Ariel Zev Emanuel, մարտի 29, 1961, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Endeavor զվարճանքի և լրատվամիջոցների գործակալության ընկերության գործադիր տնօրեն, որին պատկանում է UFC-ն։ Նա Endeavor Talent Agency-ի համահիմնադիրն է և կարևոր դեր է խաղացել 2009 թվականի հունիսին Ուիլյամ Մորիս գործակալության հետ իր միաձուլման կազմակերպման գործում։
Իր կարիերայի տարիների ընթացքում Արի Էմանուելը ներկայացրել է հոլիվուդյան այնպիսի հայտնի մարդկանց հետաքրքրություններ, ինչպիսիք են Մայքլ Մուրը, Մարտին Սկորսեզեն, Փոլ Թոմաս Անդերսոնը, Մարկ Ուոլբերգը, Լարի Դեյվիդը, Ջուդ Լոուն, Սթիվ Բուշեմին, Քրիս Ռոքը և այլոք։
Remove ads
Վաղ կյանք
Ծնվել է Չիկագոյում՝ հրեաների ընտանիքում[2], մեծացել է Իլինոյս նահանգի Ուիլմեթ քաղաքում։ Էմանուելը Չիկագոյի նախկին քաղաքապետ Ռահմ Էմանուելի, ամերիկացի ուռուցքաբան Եզեկիել Էմանուելի եղբայրն է, հետո որդեգրվել է նրանց քույրը՝ Շոշանա Էմանուելը։ Նրա հայրը՝ Երուսաղեմում ծնված դոկտոր Բենջամին Մ. Էմանուելը մանկաբույժ է, որը 1930-1940-ական թվականներին Պաղեստինում գործող Իրգունի՝ սիոնիստական ռազմականացված խմբի, ակտիվ անդամ է հանդիսացել[3]։ Նրա մայրը՝ Մարշա Էմանուելը (ի ծնե Սմուլևից), քաղաքացիական իրավունքների ակտիվիստ է եղել և ժամանակին Չիկագոյի տարածքում գտնվող ռոքնռոլ ակումբի սեփականատեր[4]։ Երրորդ դասարանում նրա մոտ հայտնաբերվել է Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ և դիսլեքսիա[5]։ Դպրոցից զատ՝ մայրը շատ ժամեր է հատկացրել՝ օգնելով նրան սովորել կարդալ։ Նա վարձել է կրկնուսույցներ և մասնավոր դաստիարակներ՝ տանը ընթերցանության մասնավոր դասեր տալու համար[4]։
1996 թվականին Էմանուելը ամուսնացել է Սառա Հարդվիկ Ադդինգթոնի հետ, նրանք ունեն երեք որդի[4]։ 20 տարի ամուսնական կյանքից հետո Էմանուելը ամուսնալուծության հայտ է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանային դատարանումէ՝ մեջբերելով «անհաշտելի տարաձայնություններ»[6]։ 2022 թվականի մայիսին նա ամուսնացել է Լոս Անջելեսի STAUD ապրանքանիշի հիմնադիր և մոդելավորող Սառա Շտաուդինգերի հետ[7]։
Remove ads
Կարիերա
Նախքան Endeavor-ի հիմնադրումը, Էմմանուելը եղել է InterTalent-ի գործընկեր և ICM Partners-ի (ICM) ավագ գործակալ։
Էմմանուելը հանդիսանում է Հոլլիվուդի հզոր և ազդեցիկ խաղացողներից[8]։ Էմանուել և Պատրիկ Ուայթսելները՝ WME-ի գլխավոր գործադիր տնօրենները, ընդգրկվել են են Fortune ամսագրի «Տարվա բիզնես տղամարդկանց» ցուցակում[9]։ 2013 թվականի մայիսին Էմանուելի մասին մի հոդվածում Fortune-ը նրան անվանել է «Համախմբվող զվարճանքի բիզնեսի ամենահզոր զենքերից մեկը»[10]։
Էմանուելի հարաբերությունները իր հաճախորդների հետ, ինչպես նաև արդյունաբերության մեջ նրա հեղինակությունը տարիների ընթացքում հանգեցրել են նրան, որ նրա անունը ծաղրուծանակի է ենթարկվել, նրան նաև ծաղրել են՝ Բոբ Օդենքըրքի կերպար Սթիվի Գրանտը «Լարի Սանդերսի շոուն» ֆիլմում և Արի Գոլդը, որին մարմնավորել է Ջերեմի Պիվենը HBO-ի «Գեղեցիկ տղամարդիկ» հեռուստաշոուում[11]։ Էմանուելը 2011 թվականին Շոն Փարքերի և Օլիվեր Լաքեթի հետ համատեղ հիմնադրել է TheAudience-ը[12]։
2007 թվականի սեպտեմբերից Էմմանուելը հանդիսանում է Live Nation Entertainment-ի տնօրենների խորհրդի անդամ[13].
Endeavor-ը հանրային է դարձել 2021 թվականին և Էմանուելին պատկանում է մոտ 480 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմս՝ ըստ Bloomberg-ի[14]։
Նա և Պատրիկ Ուայթսելը նաև IMG-ի՝ սպորտի, իրադարձությունների և կադրերի կառավարման համաշխարհային ընկերության համագործադիր տնօրեններն են, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[15]:։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads