Արծրուն Աբրահամյան

հայ քիմիկոս From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Արծրուն Աբրահամի Աբրահամյան (հոկտեմբերի 25, 1909(1909-10-25)[1][2], Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - սեպտեմբերի 17, 1978(1978-09-17)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1971)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1909 թ. հոկտեմբերի 25-ին, Արճեշում։ Ավարտել է Երևանի մանկավարժական (1931) և պոլիտեխնիկական (1936) ինստիտուտները։ 1941–1958 թթ.-ին ղեկավարել է գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնը, իսկ 1958 թ.-ից՝ ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ֆիզիկա-քիմիական և օրգանական անալիզի լաբորատորիան։

Զբաղվել է Հայաստանի պեմզաների և տուֆերի ադսորբցիոն հատկությունների ուսումնասիրությամբ և օրգանական նյութերում ածխածնի, ջրածնի, հալոգենների, ծծմբի, սնդիկի և այլ տարրերի միկրոանալիզի եղանակների մշակմամբ։

Remove ads

Երկեր

  • Քրոմպիկ / Արծրունի Աբրահամյան, Յերևան, Պետական հրատարակչություն, 1937։
  • Ֆիզիկական և կոլոիդ քիմիա։ Դասախոս.՝ կարդացված Հայկ. գյուղատնտ. ին-տում 1954-1955 ուս. տարում / Ա. Ա. Աբրահամյան, ԽՍՀՄ Բարձրագույն կրթ. մինիստր.; Հայկ. գյուղատնտ. ին-տ., Աբրահամյան Արծրուն Աբրահամի, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1955:
  • Ընդհանուր և անօրգանական քիմիա։ Օգնություն Գյուղատնտեսական ին-տի հեռակա բաժնի ուսանողներին / Ա. Աբրահամյան, ԽՍՀՄ Բարձրագույն կրթության մինիստր., Հայկ. Գյուղատնտ. ին-տ., Աբրահամյան Արծրուն Աբրահամի, Երևան, Ա. հ., 1955:
  • Ցուցումներ ֆիզիկական և կոլլուդ քիմիաների գործնական աշխատանքների վերաբերյալ։ Ա. Աբրահամյան, Լ. Ավդալյան, ԽՍՀՄ Գյուղատնտ. մինիստր., Հայկ. Գյուղատնտ. ին-տ., Երևան, Ա. հ., 1957:
  • Ցուցումներ ընդհանուր և անօրգանական քիմիաների գործնական աշխատանքների վերաբերյալ։ Ա. Ա. Աբրահամյան, ԽՍՀՄ գյուղատնտ. մին-թյուն; Հայկ. գյուղատնտ. ին-տ. Ընդհանուր քիմ. ամբիոն, Երևան, Ա. հ, 1958։
  • Օրգանական միացությունների քանակական միկրոէլեմենտար անալիզ, Երևան, 1963։
  • Совместное количественное микроопределение элементов в органических соединениях / А. А. Абрамян, ИОХ АН АрмССР., Ереван, Изд-во АН АрмССР, 1974.
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads