Արճակ լիճ

լիճ From Wikipedia, the free encyclopedia

Արճակ լիճmap
Remove ads

Արճակ լիճ, (թուրքերեն՝ Erçek Gölü), ոչ մեծ աղի լիճ Հայկական լեռնաշխարհում։ Այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգում։

Արագ փաստեր

Նախկինում գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգում՝ Արծրունի իշխանների տոհմական կալվածքում։

Լճի առավելագույն խորությունը 30 մետր է, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1890 մետր[1]։ Ոչ հեռու գտնվող Վանա լճից բարձր է 270 մետրով։ Լճի ջրերի աղիության պատճառով բուսական և կենդանական աշխարհից զուրկ է։

Արճակ լիճը ունի տեկտոնական ծագում, առաջացել է նեոգենում։ Եզրավորված է Ներմիտ, Ախտա, Մահմեդիկ լեռնաշղթաներով։ Լիճն է թափվում Մահմեդիկ (Արճիշակ) գետը։

Լճի արևելյան և հյուսիսարևելյան ափերը հարթ են, արևմտյանը՝ լեռնոտ։ Մակերեսը 100 կմ² է, ջրհավաք ավազանը՝ 450 կմ²։ Լիճ են թափվում Արճիշակ, Խառակոնիս, Խնոյի գետերը։ Ձմռանը սառցակալում է։

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads