Արման Բաբաջանյան

հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia

Արման Բաբաջանյան
Remove ads

Արման Շամիրի Բաբաջանյան (հունվարի 15, 1976(1976-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ապա՝ անկախ պատգամավոր[1][2]։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, Մասնագիտություն՝ ...
Remove ads

Կենսագրություն

Կրթություն

1993-1995 թվականներին սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։

1994 թ. հրատարակել է Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությանը նվիրված «Անստվեր լույսի ջերմությունը. Նարեկը որպես քավարան» աշխատությունը։

2001 թվականին սովորել է Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի և էկոնոմիկայի ինստիտուտում[3]։

2002-2006 թ. ԱՄՆ Հրվ. Կալիֆոռնիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

2004-2005 թթ. ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի կոնֆլիկտաբանության ֆակուլտետ։

Remove ads

Քրեական գործ և դատվածություն

2006 թվականին ձերբակալվել է փաստաթղթեր կեղծելու և զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել զինվորական ծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Փաստաթղթեր կեղծելու մասով դատարանը մեղադրանքը չհիմնավորված է համարել։ Սույն գործով դատավարության ընթացքում Ա․Բաբաջանյանն իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել[4][5][6][7]։

Remove ads

Լրագրողական գործունեություն

1989թ. Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, «Հայորդի» պարբերականի խմբագիր։

2003 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Ժամանակ» օրաթերթը, որը գործում է մինչ օրս։

2010 թվականին հիմնել և գլխավորել է www.1in.am լրատվական-վերլուծական կայքը։

Քաղաքական գործունեություն

1998 թ. Նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգող։

2003թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում անցկացված ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շտաբի պատասխանատու։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով[1][2]։

Կուսակցական գործունեություն

2020 թվականի մայիսին Արման Բաբաջանյանը հիմնեց «Հանուն Հանրապետության» քաղաքացիական նախաձեռնությունը[8], որի հենքի վրա սեպտեմբերին ստեղծեց համանուն կուսակցություն[9][10]։

Remove ads

Հետաքրքիր տեղեկություններ

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն լեզուներին։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads