Արման Նշանյան

հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Արման Ժան-Պիերի Նշանյան (օգոստոսի 12, 1978(1978-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, օպերային երգիչ, տենոր։

Արագ փաստեր Արման Ժան-Պիերի Նշանյան, Ծնվել է ...

Դերասան Ժան-Պիեր Նշանյանի և դերասանուհի Շաքե Թուխմանյանի որդին է։

Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1978 թվականին Երևանում[1]։

1980 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ 1998 թվականին ավարտել է Լոս Անջելեսի «Howard Fine Acting» ինստիտուտը, 2002 թվականին՝ Ստելլա Ադլերի դերասանական ակադեմիան և Էրիկ Մորիսի դերասանական ինստիտուտը և դարձել Լի Ստրասբուրգի անվան «Դերասանի ստուդիայի» ցմահ անդամ[2]։

2003-2007 թվականներին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի օպերային բաժնում, 2007-2012 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային բաժնում։

2011 թվականից երգում է Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի Հայաստանում և արտերկրում։

2012 թվականին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալում։

Remove ads

Ֆիլմագրություն

  • «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը»
  • 1989 թ. «Մեծապատիվ մուրացկաններ»
  • 1998 թ. «Dreaming in color»
  • 1999 թ. «Palco and Hirsch»
  • «Պալկոն և Հելշը»
  • «Փուշ»

Հեռուստասերիալներ

Դերեր թատրոնում

  • «Տրամվայ «ցանկություն»
  • «Վաճառողի մահ»
  • «Տեսարան կամրջից»
  • «Խաղում ենք Համլետ»
  • «Համլետ»
  • «Մայթի ճաքերը»
  • «Իմ անուշ տղաս»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads