Արմենակ Սարգսյանց

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Արմենակ Սերգեյի Սարգսյանց (ապրիլի 23, 1872(1872-04-23)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 25, 1939(1939-09-25)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ սովետական լեռնային ինժեներ։

Արագ փաստեր Արմենակ Սարգսյանց, Ծնվել է ...
Remove ads

Կյանքը

Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1897)։ Աշխատել է Ռուսաստանի հարավային գործարաններում, 1922 թվականին՝ Ալավերդու գործարանների ու հանքերի միավորման դիրեկտոր։ 1928 թվականից աշխատել է Խարկովում․ մինչև 1931 թվականը՝ մետալուրգիական գործարանների նախագծման պետական ինստիտոիտում (մետալուրգիական բաժնի պետ), 1931-1936 թվականները՝ մետաղների ինստիտուտում (ավագ գիտաշխատող)։

Արմենակ Սարգսյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ֆեռոմանգանի և ֆեռոսիլիցիումի հալումը (1900-1901), նախագծվել, կառուցվել և վերանորոգվել են դոմնային վառարաններ։ Ստեղծել է դոմնային գազի բաղադրության հաշվարկի մեթոդ, ուսումնասիրել դոմնային վառարանում բովախառնուրդի շարժումը։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads