Արմեն Օհանյան (արձակագիր)
հայ արձակագիր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արմեն Օհանյան (մայիսի 17, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հանրային կապերի մասնագետ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Օհանյան (այլ կիրառումներ)
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է 1979 թ. մայիսի 17֊ին Երևան քաղաքում։
Նախադպրոցական տարիների մի մասն ապրել է հոր մանկավարժ ծնողների հետ՝ Սևանի մանկապատանեկան առողջարաններից մեկում, որտեղ վերջիններս աշխատում էին։ Ընտանիքի տեղափոխություններով պայմանավորված՝ սովորել է տարբեր դպրոցներում, իսկ ավագ դպրոցն ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտին առընթեր «Իմաստասեր» քոլեջի՝ ֆիզմաթ թեքումով դասարանում։
1996-2000 թթ. ուսանել է ԵՊՀ-ում, ստացել փիլիսոփայության բակալավրի դիպլոմ։
Ուսանողական տարիներին առաջին անգամ տպագրվել է «Այսօր»-ի հավելված «8 ու կես» շաբաթաթերթում, որտեղ վարել է մշակութային սյունակ։
2000-2007 թթ. եղել է գյուղական ուսուցիչ՝ հայ-իրանական սահմանին գտնվող Կարճևան համայնքում, դասավանդել է նաև Մեղրու պետական քոլեջում։ Զուգահեռաբար 2000 թվականից ծավալել է հասարակական գործունեություն. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» ակտիվ անդամ է, «Սկսել ա» երիտասարդական շարժման հիմնադիրներից։
Մշտական բնակության վերադառնալով Երևան՝ 2007-2008 թթ. ստանձնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից իրականացված «Խաղա´ ժողովրդավարություն, դարձրո´ւ իրականություն» ծրագրի համակարգողի պարտականությունները. ծրագիր, որի արդյունքում ստեղծվել է առաջին հայալեզու, իրավա-քաղաքացիական բնույթի ուսուցողական համակարգչային խաղը՝ «Դարձի´ր նախագահ»։ Այնուհետ վերաորակավորվել է որպես հանրային կապերի մասնագետ, աշխատել տարբեր հաստատություններում, այդ թվում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում։
2008 թ.-ից միացել է Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժմանը, աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական թիմում։ Մարտի մեկի իրադարձություններին հաջորդող երկու օրը Երևանի ոստիկանատներից մեկում ապօրինաբար պահվելուց հետո, ի նշան բողոքի, դադարեցրել է իր հեռակա ուսուցումը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում։ 2013 թ.-ին ստեղծված «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հիմնադիրներից է։
Remove ads
Ստեղծագործական ուղին

Գրական ուղին մեկնարկել է բավական ուշ՝ 30 տարեկանում, սակայն կարճ ընթացքում հայ արդի գրական միջավայրում ճանաչում է ձեռք բերել՝ ստեղծելով ինտերակտիվ արձակի նորարար-փորձարարական գործեր։ Առաջին պատմվածքները հրապարակվել են «Ինքնագիր»[1] գրական հանդեսում, այնուհետև պարբերաբար տպագրվել է «Գրեթերթ»[2] գրական երիտասարդական թերթում։
Օհանյանի արձակին հատուկ է համահեղինակության սկզբունքը, որտեղ իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ, այնպես էլ՝ ցանկացած ընթերցող։ Խաղը նրա ստեղծագործությունների անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու նրա նախընտրած միջոցը։ Իբրև պոստմոդեռնիստ նա խախտում է գրական ավանդույթով սահմանված կարգը, վերաիմաստավորում անցյալը («Կիկոսի վերադարձը»[3], «Կարմիր բերԵՏ»)։ Հրապարակավ հանդես է եկել առկա հայ գրական գործընթացի կոշտ քննադատությամբ՝ համարելով այն բռնաճնշող մշակույթն ամրապնդող և նկարագրողական.
![]() |
Չկան ազատաԳրողներ, գրականությունը նույնպես ազատաԳրական պայքարի կարիք ունի։ | ![]() |
Արմեն Օհանյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ»[4] գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2011»-ի («Կիկոսի վերադարձը» պատմվածքի համար) և «Արձակ-2012»-ի («Գերաստղ Մարիոն» պատմվածքի համար) մրցույթների հաղթողներից է. պատմվածքները տեղ են գտել «16 պատմվածք» և «19 պատմվածք» ժողովածուներում։
Remove ads
Ակնարկներ
Հրապարակախոսություն
Հարցազրույցներ
- «Մինչև բացատրենք, թե ոնց Բոյկոտի անունը դարձավ միջազգային բառ, գնացքը կգնա» Արխիվացված 2021-02-04 Wayback Machine
- Հայաստանը հասունանում է(չաշխատող հղում)
- Փնտրում են ոչ թե «ծովից ծովը», այլ պոռնո Արխիվացված 2021-02-05 Wayback Machine
- Եկել է հաշիվ պահանջելու ժամանակը Արխիվացված 2021-02-04 Wayback Machine
- Արդյունքը ես եմ՝ դիմադրող քաղաքացին Արխիվացված 2021-02-06 Wayback Machine
- «Հայրենիք և սպորտ». վիդեոհարցազրույց
- Սիրանկյուն ծրագրի հյուրն է Արմեն Օհանյանը. վիդեոհարցազրույց
- Խորհրդային նոմենկլատուրան ընդդեմ անկախության սերնդի. վիդեոհարցազրույց
- «Աղջիկ պարոն» նախարարի կամ հովանավորչության մասին. վիդեոհարցազրույց
- Խելառ զրույց Արամ Պաչյանի հետ. ռադիոհարցազրույց
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads