Արույր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արույր, պղնձի հիմքի վրա երկու կամ ավելի բաղադրիչներից ստացված համաձուլվածք, որում լեգիրացնող հիմնական տարր է հանդիսանում ցինկը, երբեմն ավելացվում է անագ, նիկել, կապար, մանգան, երկաթ և այլ տարրեր։ Արույրը հիմնականում լեգիրացված մետաղ է, որը կազմված է 37 %-ով ցինկից և 63 %-ով պղնձից։



Remove ads
Պատմություն
Հին Հռոմում արույրն ստանում էին պղինձը ցինկի հանքաքարի հետ ձուլելով։ Պղինձը մետաղական ցինկի ձուլելով արույրն առաջին անգամ ստացել են Անգլիայում, այդ եղանակի համար 1781 թվականի հուլիսի 13-ին արտոնագրեր է ձեռք բերել Ջեյմս Էմերսոնը (№1297 բրիտանական արտոնագիր)[1][2]։
Պղնձի և ցինկի համաձուլվածքը, որն անվանում են արույր (դասական հայերեն՝ գրաբար՝ «արոյր»[3], լատին․՝ օրիխալկում, la:orichalcum, անգլ.՝ բրաս, en:brass, ռուս.՝ լատուն, ru:латунь), Մեզ հասած հայ գրականության մեջ արույրն առաջին անգամ հիշատակված է հայերեն թարգմանված Աստվածաշնչում[4]։
Remove ads
Հատկություններ
- Խտությունը` 8300÷8700 կգ/մ3
- Տեսակարար ջերմունակությունը 20 °C-ի դեպքում՝ 0,377 կՋ·կգ−1·Կ−1
- Տեսակարար էլեկտրական դիմադրությունը՝ (0,07-0,08)×10−6 Օհմ·մ
- Արույրի հալման ջերմաստիճանը բաղադրությունից կախված հասնում է 880—950 °C. Ցինկի պարունակության մեծացման հետ հալման ջերմաստիճանն իջնում է։
Թոմբակ
Թոմբակը (մալայերեն tambaga՝ պղինձ բառից է) արույրի տեսակ է, որը պարունակում է 88÷97% պղինձ և մինչև 10 % ցինկ։ Ունի բարձր առաձգականություն, հակակորոզիոն և հակաֆրիկցիոն հատկություններ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads