Արչիբալդ Սեյս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սեյս Արչիբալդ Հենրի (անգլ.՝ Archibald Sayce) (սեպտեմբերի 25, 1845[1][2][3], Շիրհեմպտոն, City of Bristol, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 4, 1933[4], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի արևելագետ։ Խեթագիտության հիմնադիրներից է։
Remove ads
Կրթություն
Կրթությունն ստացել է Օքսֆորդում։ 1876-1919 թվականներին Սեյսը եղել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։
Գործունեություն

Մասնակցել է լուվիական նշանագրերի, ինչպես նաև ուրարտական, էլամական, գրերի վերծանմանը։ Բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում ճշգրտությամբ պատճենահանել է Եգիպտոսի ու Սուդանի ժայռերի ու տաճարների պատերի վրա եղած հունական, արամեական ու կարիական գրությունները։ Փոքր Ասիայում ուսումնասիրել է հին խեթերի ու լուվիացիների ճարտարապետական ու գրավոր հուշարձանները, հրատարակել Ելեփանտինեի արամեական բնագրերը, Պոլինեգիայում ուսումնասիրել է բնիկների մշակույթն ու կրոնը։ Զբաղվել է նաև աստվածաբանությամբ (եղել է Աստվածաշնչի թարգմանության վերստուգիչ հանձնաժողովի անդամ)։ Սեյսը տառադարձել, թարգմանել, մեկնաբանել և 1882 թվականին Մեծ Բրիտանիա ասիական ընկերության ամսագրում առաջինը ամփոփ ձևով հրատարակել է այն ժամանակ հայտնի ուրարտական 57 արձանագրությունները, որի շնորհիվ դրանք մտել են գիտական շրջանառության մեջ։ Աշխատության մի շարք հատվածներ մինչև օրս էլ չեն կորցրել գիտական արժեքը։ Սեյսը կյանքի հետագա տարիներին ևս հավաքել և նույն ամսագրում (XX, 1888, XXV, 1893, XXVI, 1894, XXXIII, 1901, XXXVIII, 1906, XLIV, 1912, LXI, 1929, LXIV, 1932) հրատարակել է ուրարտական արձանագրություններ։ Ըստ ասորեստանյան արձանագրությունների գաղափարագրերի՝ Սեյսը տվել է ուրարտական բնագրերի մոտավոր թարգմանությունը։ Զբաղվել է նաև ուրարտական տեղանունների ստուգաբանության, տեղագրության և այլ հարցերով։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads