Արպադ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արպադ (հունգ.՝ Árpád, մոտ 845, անհայտ - 907), 9-10-րդ դարերում Եվրոպա գաղթած մագյարական (հունգարական) վաչկատուն ցեղախմբերի երկրորդ առաջնորդը[1], ով ունեցել է «նադֆեյեդելեմ» տեղական տիտղոսը (համարժեք է «հունգարաց իշխանի» պաշտոնին)։
Կառավարել է 889-907 թվականներին և իր կառավարման ընթացքում ձեռնարկել է բազմաթիվ նվաճողական արշավանքներ՝ ասպատակելով հարևան տերությունների սահմանային երկրամասերը։
Remove ads
Կենսագրություն
Արպադը եղել է հունգարների գյուլա (մարզպան) Ալմոշի որդին, ով հոր մահից հետո ժառանգել է առաջնորդի տիտղոսը։ Ըստ հունգարացի պատմաբան Դյուլա Կրիստոյի՝ զորավարի անունը ծագում է հունգարերեն «արպա» բառից, որը թարգմանաբար նշանակում է «գարեհատ»։ Ըստ հունգարական ավանդության՝ մինչև 904 թվականն Արպադը հորից ժառանգած իշխանությունը կիսում էր Կուրսանի հետ, ով ուներ «կունդու-խաքան»-ի տիտղոս։
Իր կառավարման ընթացքում Արպադը ձեռնարկել է բազմաթիվ արշավանքներ, որոնք մեծ մասամբ պսակվել են բացարձակ հաջողությամբ։ 892 թվականին նրա գլխավորած բանակը ասպատակել է Մեծ Մորավական տերության սահմանները, ապա նվաճել թագավորության սահմանամերձ շրջանները և միացրել իր իշխանությանը։
894-896 թվականներին Արպադը փոխել է իր վերաբերմունքը հոր գլխավոր ախոյանի՝ Բյուզանդական կայսրության հանդեպ և բյուզանդա-բուլղարական պատերազմում ակնհայտորեն օժանդակել Մակեդոնական հարստության պատվավոր ներկայացուցիչ Լևոն Զ կայսերը։
Այս շրջափուլը Հունգարիայի պատմության մեջ հայտնի է «Դանուբյան շրջաններում հայրենիքի նվաճման» ժամանակաշրջան անվանումով, երբ բազմաթիվ ռազմական հաջողությունների արդյունքում մագյարները կարողանում են վերջնականապես հաստատվել Եվրոպա աշխարհամասի կենտրոնական շրջաններում։ 900-901 թվականներին մագյարները կործանում են արևելյան սլավոնների կողմից հիմնադրված Բլատենյան իշխանությունը և սկսում առաջանալ Տրանսիլվանիայի ուղղությամբ։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads